Աշխարհ

03.10.2014 09:51


Թուրքիայի խորհրդարանը թույլատրել է երկրի զինված ուժերն օգտագործել Սիրիայում և Իրաքում

Թուրքիայի խորհրդարանը թույլատրել է երկրի զինված ուժերն օգտագործել Սիրիայում և Իրաքում

«ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանը թույլատրել է ազգային զինված ուժերն օգտագործել երկրից դուրս, ինչպես նաև Թուրքիայի տարածքում արտասահմանյան զորքերի ներկայությունը։

Սիրիայում և Իրաքում իրավիճակի սրմամբ և «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից աճող ապառնալիքներով պայմանավորված՝ Թուրքիայի կառավարությունը դիմել է խորհրդարանին` անհրաժեշտության դեպքում միջսահմանային գործողություններին թուրքական բանակի մասնակցության թույլատվության խնդրանքով։ Ինչին և կողմ է քվեարկել խորհրդարանը։

Այս խորագրի վերջին նյութերը