Լրահոս

03.10.2014 09:35


Այսօր «եռյակի» հանրահավաքն է Արարատում

Այսօր «եռյակի» հանրահավաքն է Արարատում

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 17:00-ին Արարատի Վազգեն Սարգսյանի հրապարակում նախատեսված է ոչ իշխանական ուժերի՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, «Ժառանգություն» հանրահավաքը։ Չնայած հանրահավաքի վերաբերյալ օրենքով սահմանված իրազեկմանը՝ Արարատի քաղաքապետը չի պատասխանել հայտ ներկայացնողներին, իսկ մերժումը պատճառաբանել է օրենքով չնախատեսված հիմքերով։ Արարատի քաղաքապետարանում, իրազեկված միջոցառումների համար նախատեսված՝ օրենքով սահմանված տեղում հոկտեմբերի 3-ի համար չի եղել փակցված որևէ այլ հայտ՝ ոչ հանրահավաքի իրազեկման փաստաթղթերը ներկայացնելու օրը, ոչ էլ անգամ հետագա օրերին։

Չնայած իշխանությունների ստեղծած արհեստական խոչընդոտներին՝ «եռյակը» Արարատի Վ. Սարգսյանի անվան հրապարակում հանրահավաք անցկացնելու իր ծրագրում ոչինչ չի փոխել։

Այս խորագրի վերջին նյութերը