Լրահոս

02.10.2014 19:22


Սարգիս Հովսեփյանը հրավիրել է 18 ֆուտբոլիստների

Սարգիս Հովսեփյանը հրավիրել է 18 ֆուտբոլիստների
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 6-ից 7-ը կանցկացնի նախապատրաստական մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում՝ պատրաստվելով հոկտեմբերի 10-ից 15-ը Սերբիայում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2015 թ. առաջնության որակավորման փուլի 9-րդ խմբի մրցաշարին: Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ միևնույն խմբում ընդգրկված են Իտալիայի, Սերբիայի և Սան-Մարինոյի հավաքականները: Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Սերբիա կմեկնի հոկտեմբերի 8-ին: Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն մրցաշարին.

Դարպասապահներ

Անատոլի Այվազով «Փյունիկ»

Հենրի Ավագյան «Միկա»

Պաշտպաններ

Նարեկ Պետրոսյան «Բանանց»

Միքայել Խաշմանյան «Փյունիկ»

Հակոբ Հակոբյան «Բանանց»

Գևորգ Խուլոյան «Բանանց»

Աղավարդ Պետրոսյան «Բանանց»

Հակոբ Համբարձումյան «Բանանց»

Ռոբերտ Հակոբյան «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Վահագն Հայրապետյան «Փյունիկ»

Նարեկ Ասլանյան «Փյունիկ»

Հովհաննես Փանոսյան «Բանանց»

Ալիկ Առաքելյան «Միկա»

Կարեն Եսայան «Փյունիկ»

Էմիլ Եղիազարյան «Բանանց»

Ալեքսանդր Հովհաննիսյան «Մետալուրգ» (Դոնեցկ, Ուկրաինա)

Հարձակվողներ

Ռազմիկ Հակոբյան «Փյունիկ»

Հայկ Ոսկանյան «Միկա»

Այս խորագրի վերջին նյութերը