Ցեմենտ տեղափոխող բեռնատարը բախվել է Երևան-Երասխ էլեկտրագնացքին, տուժածներ չկան
Հոկտեմբերի 1-ին ժամը 20:30-ին, Արարատ-Երասխ հատվածի 557 կմ-ի 1-ին պիկետում գտնվող երկաթուղային գծանցում ցեմենտ տեղափոխող բեռնատարը բախվել է Երևանից Երասխ ուղևորվող ուղևորատար էլեկտրագնացքին: Բախման արդյունքում էլեկտրագնացքի առաջին վագոնը դուրս է եկել ռելսերից:
Լոկոմոտիվային բրիգադի ուշադրության և գրագետ գործողությունների շնորհիվ՝ հնարավոր եղավ խուսափել զոհերից և տուժածներից:
Ժամը 2:40-ին վագոնը հետ էր դրվել ռելսերին:
Անհրաժեշտ է նշել, որ ցեմենտ տեղափոխող բեռնատարի վարորդը ոչ միայն անտեսել էր այս գծանցում տեղադրված զգուշացնող նշանները, գնացքի զգուշացնող ձայնային ու լուսային ազդակները, այլև տեսել է մոտենող էլեկտրագնացքը, որի առաջին վագոնն արդեն գտնվում էր գծանցում: Վարորդի անփութության պատճառով անհնար էր բախումից խուսափել:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կրկին հիշեցնում է գծանցների հատման կանոնների պահպանման անհրաժեշտության մասին, հորդորում է լինել ուշադիր ու զգույշ: Վարորդների անփութության և թույլ տված սխալների գինը կարող է լինել մարդու կյանքն ու առողջությունը:
Պահպանվող երկաթուղային գծանցները պետք է հատել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները՝ միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջև, քանի որ դա կարող է ծանր հետևանքների բերել:
Անհրաժեշտ է հիշել, որ հնարավոր վտանգի դեպքում գնացքը չի կարող անհապաղ կանգնել. արգելակման դեպքում մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ մոտ 1000 մետր: Սակայն վտանգի դեպքում որոշիչ դեր են խաղում վայրկյանները և հաշված քայլերը...