Լրահոս

02.10.2014 17:02


ՄԻ պաշտպանն ԱԺ–ից ակնկալում է պաշտպանել իրեն դատախազության հարձակումներից

ՄԻ պաշտպանն ԱԺ–ից ակնկալում է պաշտպանել իրեն դատախազության հարձակումներից

ՀՀ ԱԺ–ում քննարկվում է 2013թ. ՄԻՊ զեկույցը, որը ներկայացնում է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Վերջինը նշել է, որ նախորդ տարի ՄԻՊ զեկույցը ներկայացնելիս որոշ պատգամավորներ զավեշտի հասնող գնահատականներ են տվել իրեն և մեղադրել այս կամ այն հարցի լուծված չլինելու համար։

Կ. Անդրեասյանը դժգոհել է նաև դատախազության վերաբերմունքից.

2013թ. տխուր տարի է մեր ինստիտուտի համար, քանի որ վարկաբեկող որոշումները, խախտումներն են շատացել: Իսկ դրա պատճառն այն է, երբ որևէ պետական մարմին, օրինակ՝ դատախազությունը, անթույլատրելի, ուղղակի հակաիրավական, հակամարդկային ձևով անձնական հարձակումներ է գործում օմբուդսմենի վրա։ Դա ձև է ինձ լռեցնելու համար, երբ ես խոսում եմ մարդու իրավունքների մասին: Ակնկալում եմ, որ գոնե մեկ պատգամավոր կհիշեցնի Գլխավոր դատախազությանը երկու ինստիտուտների լիազորությունների ու հնարավորությունների մասին: Միայն այդ դեպքում, երբ հաջորդ անգամ մենք գրություն կգրենք, նա պատրաստ կլինի ՄԻՊ-ին պատասխանել, այլ ոչ թե փորձել տգեղ քաղաքական տեխնոլոգիաներով իր խնդիրը պարտակել,–ասել է Կ. Անդրեասյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը