ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային «Patriot» զենիթահրթիռային համակարգերի համար հակահրթիռներ մատակարարելուն։ Այս մասին չորեքշաբթի հաղորդել է Պենտագոնի անվտանգության ոլորտի համագործակցության հարցերով գործակալությունը։
Այդ վարչությունը պատասխանատու է միջկառավարական համաձայնագրերով նախատեսված ռազմական տեխնիկայի և զենքի մատակարարման, ԱՄՆ–ի և այլ երկրների միջև ռազմական կապերի ամրապնդման, ինչպես նաև Վաշինգտոնի՝ արտասահմանյան գործընկերներին ռազմական ոլորտում ֆինանսական և տեխնիկական աջակցության համար։
Ինչպես հստակեցրել է գործակալությունը, խոսքը Էր–Ռիյադին 202 հրթիռի իրական վաճառքի մասին է, սարքավորումների մոդեռնիզացման ու պահեստամասերի։ Նրա տվյալներով՝ համաձայնագրի ընդհանուր գումարը 1,75 մլրդ դոլար է կազմում։
«Առաջարկվող գործարքը չի փոխի ռազմական բալանսը տարածաշրջանում», – հայտարարել է գործակալությունը։ Համաձայն ազգային օրենսդրության՝ ԱՄՆ Կոնգրեսը 30 օր ունի՝ քննարկելու նոր համաձայնագիրը Սաուդյան Արաբիայի հետ և դրա հնարավոր արգելափակումը։
ԱՄՆ–ը Սաուդյան Արաբիային 1,8 մլրդ դոլարի հակահրթիռներ կտրամադրի
ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային «Patriot» զենիթահրթիռային համակարգերի համար հակահրթիռներ մատակարարելուն։ Այս մասին չորեքշաբթի հաղորդել է Պենտագոնի անվտանգության ոլորտի համագործակցության հարցերով գործակալությունը։
Այդ վարչությունը պատասխանատու է միջկառավարական համաձայնագրերով նախատեսված ռազմական տեխնիկայի և զենքի մատակարարման, ԱՄՆ–ի և այլ երկրների միջև ռազմական կապերի ամրապնդման, ինչպես նաև Վաշինգտոնի՝ արտասահմանյան գործընկերներին ռազմական ոլորտում ֆինանսական և տեխնիկական աջակցության համար։
Ինչպես հստակեցրել է գործակալությունը, խոսքը Էր–Ռիյադին 202 հրթիռի իրական վաճառքի մասին է, սարքավորումների մոդեռնիզացման ու պահեստամասերի։ Նրա տվյալներով՝ համաձայնագրի ընդհանուր գումարը 1,75 մլրդ դոլար է կազմում։
«Առաջարկվող գործարքը չի փոխի ռազմական բալանսը տարածաշրջանում», – հայտարարել է գործակալությունը։
Համաձայն ազգային օրենսդրության՝ ԱՄՆ Կոնգրեսը 30 օր ունի՝ քննարկելու նոր համաձայնագիրը Սաուդյան Արաբիայի հետ և դրա հնարավոր արգելափակումը։
Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։