Լրահոս

02.10.2014 15:40


Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտը պատրաստվում է Սերբիայի հետ խաղին

Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտը պատրաստվում է Սերբիայի հետ խաղին

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը նորովի է ընդունելու Եվրո 2016-ի ընտրական փուլի Հայաստան-Սերբիա առաջին ներտնային հանդիպումը:

Այս օրերին մարզադաշտում շինարարական աշխատանքների վերջին փուլերն են: Հարդարման և կահավորման վերջին աշխատանքներն են կատարվում թիմերի հանդերձարաններում, մրցավարների, պատվիրակների սենյակներում, մամուլի ասուլիսների, մեդիայի աշխատանքային սրահներում, «Հանրապետական» մարզադաշտի Վարդանանց և Չարենց փողոցների գլխավոր մուտքերի, տրիբունաների մուտքերի մոտ:

Գործելու է դեպի մարզադաշտ և տրիբունաներ մուտքի նոր՝ հատուկ բաժանիչներով և պտտադռներով (տուրնիկետներ) կահավորված էլեկտրոնային համակարգ, տեսահսկման համակարգ, որը գրանցելու է ցանկացած շարժ և գործողություն՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Ստեղծվում են միջազգայնորեն ընդունված բոլոր հարմարությունները ֆուտբոլիստների, երկրպագուների, մեդիայի ներկայացուցիչների համար:

Այս խորագրի վերջին նյութերը