Լրահոս

02.10.2014 15:31


Վաղը կմեկնարկի 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը

Վաղը կմեկնարկի 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք  տեխնոլոգիական ցուցահանդեսը

Հոկտեմբերի 2-ին կայացավ 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք ցուցահանդեսին նվիրված մամուլիս ասուլիս, որի բանախոսներն էին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

10-րդ հոբելյանական ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը կտևի 3 օր` հոկտեմբերի 3-5, Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) «ԵրևանԷքսպո» կենտրոնում: Պաշտոնական բացումը կիրականացվի 10:00-ին, իսկ այցելուների համար ցուցահանդեսի մուտքը հոկտեմբերի 3-ին ազատ կլինի ժամը 11:30-ից սկսած:

Ըստ բանախոսների՝ ցուցահանդեսի հիմնական նպատակը տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ձեռքբերումները ներկայացնելն է, ինչպես նաեւ՝ տեխնոլոգիական ընկերությունների, բիզնես համայնքի և հասարակության միջև բարենպաստ միջավայր ու հաղորդակցության հարթակ ստեղծելը: ԴիջիԹեքը Հայաստանում ամենամեծ ցուցահանդեսն է՝ հագեցած ՏՏ նորագույն լուծումների, ինժեներական ներուժի ներկայացումներով, մասնագիտական սեմինար-քննարկումներով։

Հոբելյանական ԴիջիԹեք Էքսպոի շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, որոնցից են.

  • «Ռոբոտներն առօրյայում» փառատոնը, որի մասնակիցները ինժեներական խմբակների սաներն են: Այս տարի փառատոնի շրջանակներում անցկացվելու է նաև էկոռոբոտների մրցույթ, որի նպատակը բնապահպանական քարոզչությունը և թափոնների վերամշակման կամ այլ նպատակներով օգտագործման վրա հասարակության ուշադրությունը հրավիրելն է:
  • Համակարգչային և բջջայինխաղերի հեքեթոն, որի ընթացքում խաղեր նախագծող թիմերը հատուկ ընտրված թեմայով խաղ են ստեղծելու: Բոլորը, ովքեր ունեն ծրագրավորման գիտելիքներ, նկարելու ունակություն, անիմատոր են, կարող են միանալ հեքեթոնին:
  • Աշխատանքի տոնավաճառ` ցուցահանդեսի 3-րդ հարկում գործելու է աշխատանքի տոնավաճառ, որտեղ ՏՀՏ և բիզնես ոլորտի ընկերությունները ներկայացնելու են թափուր աշխատատեղերը տեխնոլոգիական ոլորտի մասնագետների համար:
  • ԴիջիԼայֆ սեմինարներ, որի շրջանակներում այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալո ւամենավերջին տեխնոլոգիական լուծումներին, հանդիպելու Հայաստանի ՏՏ լիդերներին և ունկնդրելու նրանց՝ տեխնոլոգիական ապագայի վերաբերյալ տեսլականին:

Ցուցահանդեսի բաժիններն են`

Համապարփակ ինժեներական լուծումներ, Հեռահաղորդակցության և ցանցային լուծումներ, ՏՏ սարքավորումներ և համակարգեր, Ծրագրային և վեբլուծումներ, Բջջային տեխնոլոգիաներ և հավելվածներ, Խաղային տեխնոլոգիաներ և մուլտիմեդիա, Տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար, Տեխնոլոգիական կրթություն:

Այս խորագրի վերջին նյութերը