Քաղաքական

02.10.2014 15:14


Գալուստ Սահակյան. «Իմ դեմքին խուճապ չկա» (տեսանյութ)

Գալուստ Սահակյան. «Իմ դեմքին խուճապ չկա» (տեսանյութ)

Նախօրեին խորհրդարանում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պահվածքից ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չի եզրակացրել, որ իշխանությունները խուճապի մեջ են:

Իմ դեմքին խուճապ չկա և չի էլ կարող լինել,-այսօր ԱԺ–ում լրագրողների հարցին ի պատասխան՝ ասել է Գ. Սահակյանը:

Ինչ վերաբերում է «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքի գործողություններին, նա նշել է, որ առաջիկա ամիսներին ՓՄՁ–ները որևէ տուգանքի կամ պարտադրանքի չեն ենթարկվի.

–Ֆինանսների նախարարը նույնիսկ պատգամավորներին առաջարկել է իրենց ներկայացուցիչներն ունենալ Ֆիննախում: Ինքը կօժանդակի, Ֆինանսների նախարարությունում կնստեն, դուք էլ կարող եք մասնակից դառնալ: Ես հավատում եմ, որ որևէ մեկի համար առևտրի կենտրոններում այդպիսի խնդիր չի կարող առաջանալ, որովհետև Կառավարությունը գնացել է նրան, որ հարկերից ազատել է: Եվ շատ զարմանալի է, որ հարկերից ազատում ես, մարդիկ բողոքում են, ասում են՝ չէ, թող հարկ լինի:

Գ. Սահակյանը մտավախություն չունի, որ այս օրենքի կիրառության հետևանքով փոքր ու միջին ձեռնարկատերերը կարտագաղթեն, իսկ այդ մտադրության մասին նրանց հայտարարություններն այսպես է մեկնաբանել. «Ազատ են իրենց խոսքի մեջ, իրենց պատմածների մեջ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը