Լրահոս

02.10.2014 15:02


ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի նախագիծը հավանության է արժանացել

ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի նախագիծը հավանության է արժանացել

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի նախագիծը: Փաստաթղթի 1-ին հոդվածը սահմանում է, որ պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Նույն պահից ԵՏՄ մարմինների ակտերը ենթակա են կիրառման ՀՀ տարածքում:

Պայմանագրի 1-ից 5-րդ հավելվածներով սահմանվում են միջազգային այն 29 պայմանագրերի ցանկը, որոնց միանալու է Հայաստանը, այդ պայմանագրերի փոփոխությունները, անդամակցության պայմանները և անցումային դրույթները, ցանկն այն ապրանքների և դրույքաչափերի, որոնց հանդեպ ՀՀ կողմից անցումային շրջանում կիրառվում են ԵՏՄ Միասնական մաքսային սակագնից տարբերվող ներմուծման մաքսատուրքի դրույքաչափեր:

Այս խորագրի վերջին նյութերը