Եվ այսպես, հոկտեմբերի 10-ի վճռական հանրահավաքից առաջ «եռյակն» իր մարզային հանդիպումներով հասկացնել տվեց, որ հաստատակամ է իր մտադրության մեջ՝ շարունակելու պայքարը մինչև հաղթական ավարտ:
Հիշենք, թե Սերժ Սարգսյանի վարչակազմն այս ընթացքում ինչ դերասանություն ասես, որ չի անում՝ է՛լ Սահմանադրությունն է ուզում փոխել, որ այն լինի մարդակենտրոն, է՛լ «քառյակի» 12–կետանոց առաջարկությունների մեծ մասն իրենց համար էլ է ընդունելի, ու պատրաստ են համատեղ ջանքերով կյանքի կոչել և այլն, և այլն: Բայց երբ հասկացան, որ խաբվող հասարակություն չկա, ու պայքարի ելածների մոտ էլ նահանջի տրամադրություն չկա, պատռեցին դիմակներն ու ցույց տվեցին իրենց իրական դեմքը, չնայած այնպիսի դեմք ունի մեր իշխանությունը, որ դիմակի տակից էլ է երևում:
Սուրիկ Խաչատրյանին նշանակեցին մարզպետ «հասարակության պահանջով», 12 կետերից ոչ մեկն էլ չեն պատրաստվում կատարել. հայտարարում են, որ Սահմանադրությունը փոխվի-չփոխվի, մեկ է՝ իրենք վերարտադրվելու են, ու եթե դրա հետ ժողովուրդը համաձայն չէ, կլինի երկրորդ Մարտի 1: Այստեղ ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են, ուստի այլևս չեմ պատրաստվում մեկնաբանել, այլ եզրակացությունս կանեմ:
Այս իշխանությունը փոխվել չի պատրաստվում, արմատական բարեփոխումներ անել՝ առավել ևս, մտադիր է ամեն գնով վերարտադրվել, այդ թվում՝ արյան, եթե Լիսկան վայելում է սյունեցիների ճնշող մեծամասնության վստահությունը, ապա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ինչ թիվ էլ «խփվի»՝ դա հանգիստ ներկայացնելու են որպես հասարակության վստահության քվե հանցագործին:
Մի խոսքով, իշխանությունները հասարակությանը ձեռնոց են նետել. իրենք գնացողը չեն, կարող եք՝ ուղարկեք: Ու այս պարագայում հասարակության այն ստվար հատվածին, որն այս վիճակի հետ հաշտվել չի կարող, իշխանավորները, պայքարելուց բացի, այլ բան չեն թողել:
Բարեբախտաբար, կան համախմբված ուժեր, որոնց կորիզը «եռյակն» է, որոնք պատրաստ են առաջնորդել պայքարը, ու այս պահին շանսը բաց թողնել՝ չկանգնելով նրանց կողքին ու հույսը դնելով դրսի կամ ներսի ինչ–որ երևակայական ուժերի աջակցության վրա՝ ուղղակի լուրջ չէ:
Ու եթե ընդդիմադիր դաշտում կան ուժեր, որոնք, համաձայն չլինելով այս իշխանությունների վարած քաղաքականության հետ, այնուամենայնիվ, պատրաստ են համագործակցել նրանց հետ՝ լավ Սահմանադրություն ունենալու ակնկալիքով, նրանք լսեցին իշխանություններից, որ փոփոխությունն իրենց վերարտադրության համար է, և ով ցանկանում է դրան մասնակից լինել՝ ինքնըստինքյան դառնում է մեղսակից: Ու նրանց արդարացումները հենց իշխանությունները չեզոքացրեցին՝ ասելով՝ եթե մեր կողքին ես, ձեռքերդ պիտի կեղտոտես, անհրաժեշտության դեպքում՝ արյունոտես, այլապես վճռական պահին մեզ տատանվող գործընկեր հարկավոր չէ: Բայց տատանվողներ իշխանությունների դեմ պայքարի ելածներին էլ հարկավոր չեն: Այնպես որ, իշխանությունների ու ընդդիմության արանքում «մաքոքային» քաղաքականության «կարիֆեյները» ստիպված են լինելու մի տեղ «սթրվել», քանզի գիծը քաշված է այլևս:
Մինչ օրս Բաղրամյան 26-ի շահերի սպասարկուները 2008-ի մարտի 1-ի դեպքերի մեղքը գցում էին առաջին և երկրորդ նախագահների վրա՝ մեկը պայքարը սրելու, մյուսն էլ՝ ճնշելու համար: Մինչդեռ, գործից տեղյակները կոտորվեցին բացատրելով, որ արտակարգ դրության հրամանագրի հիման վրա՝ շտաբը տեղակայված էր Կառավարության շենքում, ու այն ղեկավարում էր այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանը, և ժողովրդի վրա կրակելու հրահանգն էլ տրվել է նրա կողմից: Ի դեպ, այդ մարդիկ նպատակ չունեին արդարացնելու նախկին նախագահներին, այլ՝ փաստարկված կերպով մեղադրելու Սարգսյանին: Հիմա «վերջին բոլշևիկը» վարչապետի բերանով վերջապես խոստովանեց, որ Մարտի 1 անում են ոչ թե պայքարողները, այլ՝ իշխանությունն ամեն գնով պահելու պատրաստ իշխանավորները:
Բայց մի շարք գործոններով պայմանավորված՝ երկրորդ Մարտի 1 լինել չի կարող, ու չեմ ուզում ասել, որ լինելու դեպքում իշխանություններն այս անգամ կպարտվեն, քանի որ դա իրենք էլ լավ հասկանալով՝ այդ քայլին չեն գնա: Այժմ իրենք ուղղակի զբաղված են ժողովրդի «վախը չափելով»՝ հույսը դնելով նրա վրա, որ կարող է՝ տատանվողները վախից մի կողմ քաշվեն: Բայց եթե անգամ բոլոր տատանվողները միաժամանակ մի կողմ քաշվեն կամ անցնեն իշխանությունների կողմը, հասարակությունն այս վիճակից այնքան է զզված, որ վճռականության պակաս ուղղակի չենք ունենալու առաջիկայում. մնում է՝ Ազատության հրապարակում հավաքվի ցուցարարների անհրաժեշտ քանակ, ու ձևավորվի համապատասխան էներգետիկա:
ԵՐԿՐՈՐԴ «ՄԱՐՏԻ 1» ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Էդվարդ Անտինյան
https://www.facebook.com/ed.antinyan/posts/10203057187333117