«Մեր ծակ գրպանները հերի՛ք է՝ թափ տաք», «Աննամո՛ւս իշխանություն, հեռացի՛ր»… Այս և նման այլ կոչերով գյումրեցի տնտեսվարողների բողոքի երթի մասնակիցները հասել են Շիրակի մարզպետարան։ Այս մասին հայտնում է galatv.am-ը։
Այս պահին առեւտրականներն արդեն շրջափակել են Շիրակի մարզպետարանի շենքը. նրանք պահանջում են, որ պատասխան տրվի իրենց բոլոր հարցերին, այլապես ճանապարհները փակելով՝ կշարժվեն Երեւան:
Շիրակի մարզպետարանի շենքից ցուցարարների հետ զրուցելու համար դուրս է եկել Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը, ով ցույցի մասնակիցներին առաջարկել է 30–հոգանոց խումբ կազմել եւ ներս մտնել մարզպետարանի դահլիճ՝ խնդիրը քննարկելու, սակայն տնտեսվարողները նրա խնդրանքը մերժել են:
«Մենք սաղս մեկ ենք եւ սաղով կա՛մ փակելու-հեռանալու ենք, կա՛մ մնալու ենք…»,-ասել են նրանք։
Բողոքի գործողություն Գյումրիում. «Աննամո՛ւս իշխանություն, հեռացի՛ր»

Մանարամսները՝ galatv.am-ում։