Մարգարիտ Եսայան. «Ինձ և Սուրիկ Խաչատրյանին համարում եմ բոլորովին տարբեր մարդիկ»
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն իր իրավասությունների սահմաններում չի տեսնում ինչպես Սյունիքի մարզպետի պաշտոնում ՍուրիկԽաչատրյանի, այնպես էլ այս կամ այն պաշտոնում որևէ մեկի նշանակումը մեկնաբանելը։
–Որովհետև ինձ ոչ ոք չի հարցնում. դա իմ իրավունքների տիրույթում չէ։ Բայց եթե նշանակումը եղել է, հավանաբար, ինչ–ինչ փաստարկներ հաշվի են առել, որի մասին ես ոչ տեղեկություն ունեմ, ոչ էլ ուզում եմ այդ մասին խոսել,– «7օր»–ին ասել է Մ. Եսայանը։
Հարցին՝ այն, որ Ս. Խաչատրյանի անունը կապվում է բազմաթիվ աղմկահարույց պատմությունների և հանցագործությունների հետ, չպե՞տք է կաշկանդեր իշխանություններին նման որոշում կայացնելիս, ՀՀԿ–ական պատգամավորը պատասխանել է.
–Այն, ինչ ասում եք, երբ ես լրագրող էի, ես էլ ժամանակին շատ դեպքերի մասին լսել եմ, և լրատվամիջոցները գրել են այդ ամենի մասին։ Բայց ես կարծում եմ՝ ինչ–որ իրավական վերջնական լուծումներ ոնց որ թե չկան, այսինքն՝ ապացույցներ, դատարանի վճիռ, որ իսկապես այս, այս մարդիկ մեղավոր են... չեմ ուզում ամենևին Սուրիկ Խաչատրյանի պաշտպանի դերը ստանձնել, անկեղծ եմ ասում՝ բացարձակ չեմ ուզում, որովհետև ես ինձ և Սուրիկ Խաչատրյանին համարում եմ բոլորովին տարբեր մարդիկ, և ովքեր որ նշանակել են, ով որ նշանակումն իրականացրել է, ենթադրում եմ՝ շատ ավելի լավ բաներ են տեսել Սուրիկ Խաչատրյանի մեջ, և նրա նշանակման պատճառներից մեկը դա է։
Մարգարիտ Եսայան. «Ինձ և Սուրիկ Խաչատրյանին համարում եմ բոլորովին տարբեր մարդիկ»
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն իր իրավասությունների սահմաններում չի տեսնում ինչպես Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի, այնպես էլ այս կամ այն պաշտոնում որևէ մեկի նշանակումը մեկնաբանելը։

7or.am