Լրահոս

02.10.2014 20:10


Ռազմինֆո. Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի սեպտեմբերին

Ռազմինֆո. Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի սեպտեմբերին

Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի սեպտեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 5 զոհի մասին, վիրավորների մասին հաղորդագրություններ չեն եղել։

Հարկ է նշել, որ օգոստոսին ունենալով աննախադեպ մեծ քանակի կորուստներ (25 զոհ և 17 վիրավոր) առաջնագծում լարված իրավիճակի հետևանքով, քաոսային տրամադրություններ էին ստեղծվել ադրբեջանական սոցցանցային հարթակում ու լրատվադաշտում։ Ուստի չի բացառվում, որ Ադրբեջանի ՊՆ-ն, փորձելով հանդարտեցնել նման տրամադրությունները, կոծկել է սեպտեմբերյան կորուստների մի մասը (հատկապես, որ դրանցից միայն 3-ն է հաստատել), և բաց աղբյուրներում տեղ են գտել միայն 5 կորուստների մասին հաղորդագրություններ։

Նկատենք, որ ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունը պաշտոնապես հաստատել է սեպտեմբերյան կորուստներից 3-ը, իսկ մյուս 2-ի մասին հաղորդագրությունները տեղ են գտել ադրբեջանալեզու կայքերում ու մինչ օրս որևէ կերպ չեն մեկնաբանվել։

5 կորուստներից մարտական են 2-ը։ Ոչ մարտական 3 կորուստներից մեկին պատճառը հիվանդությունն է, մյուսինը՝ կասկածելի պայմաններում արձանագրված դժբախտ պատահարը, երրորդինը՝ ինքնասպանությունը։

Հիշեցնենք, որ Ռազմինֆոն ավելի վաղ ներկայացրել էր ադրբեջանական զինուժի կորուստները 2014-ի օգոստոսի ընթացքում. հայտարարվել էր 25 զոհերնու 17 վիրավորների մասին:

Ըստ այդմ, հաշվի առնելով սեպտեմբերին հայտարարված 5 զոհերը՝ կարող ենք արձանագրել, որ 2014-ի հունվարի սկզբից մինչ օրս Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգի կառույցներն ընդհանուր առմամբ հաղորդել են 80 զոհի և 108 վիրավորի մասին: Ընդ որում, եթե հետևենք ադրբեջանական կողմի պնդումներին, ապա կստացվի՝ 80 զոհերից 32-ը մարտական կորուստ են։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը