Կառավարության և խմբակցությունների քննարկումները մտել են փակուղի (տեսանյութ)
Այսօր առավոտյան ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ շարունակվել է Կառավարության ներկայացուցիչների և խորհրդարանական խմբակցությունների քննարկումը՝ «Շրջանառության հարկի մասին» վիճահարույց օրենքի հետ կապված։
Այդ քննարկումից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողներին ասել է, որ Կառավարությունը մնացել է սկզբունքային իր դիրքորոշման մեջ.
–Կառավարությունը պնդում է, որ օրենքը կիրառվելու է, և մեր առաջարկած դրույթները՝ կասեցնել, շեմը բարձրացնել, կամավորության սկզբունք կիրառել, չընդունվեցին։ Միայն ֆինանսների նախարարի հրաման կա, որ առաջիկայում զերծ մնան ՓՄՁ–ներում ստուգումներից՝ անորոշ ժամանակով։
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ հավելել է, որ այսպահին քննարկումները մտել են փակուղի.
–Կառավարությունը հիմա ոչ մի զիջման չի գնում։ Իրենք ընդունում են և շատ հավանական են համարում, որ ՓՄՁ–ներ կփակվեն սրա արդյունքում։ Ես հարցրեցի՝ եթե մեկ ամիս հետո 500 ձեռնարկություն փակված լինի, Կառավարությունը հրաժարական կտա՞, կամ ՀՀԿ–ն այս օրենքի պատասխանատուների հրաժարականը կպահանջի՞, ասացին՝ ո՛չ։
«7օր»–ի հարցին, թե ինչո՞ւ է իշխանությունն այդպես համառում, Ա. Մանուկյանը պատասխանել է.
–Իրենք ասում են՝ այդ գումարները, որ այսօր պետք է հավաքեն, խիստ կարևոր են, և եթե չհավաքեն, կլինի տնտեսական ձախողում։ Իրենց հետաքրքրում են միայն իրենց ֆինանսական մուտքերը և բյուջեի կատարողականը։ Սա որերորդ անգամն է, որ իրենք կոմպրոմիսի գնալու որևէ ցանկություն չունեն. իրենցը կտրուկ՝ «տապոռային» դիրքորոշում է։
Կառավարության և խմբակցությունների քննարկումները մտել են փակուղի (տեսանյութ)
Այսօր առավոտյան ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ շարունակվել է Կառավարության ներկայացուցիչների և խորհրդարանական խմբակցությունների քննարկումը՝ «Շրջանառության հարկի մասին» վիճահարույց օրենքի հետ կապված։
Այդ քննարկումից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողներին ասել է, որ Կառավարությունը մնացել է սկզբունքային իր դիրքորոշման մեջ.
–Կառավարությունը պնդում է, որ օրենքը կիրառվելու է, և մեր առաջարկած դրույթները՝ կասեցնել, շեմը բարձրացնել, կամավորության սկզբունք կիրառել, չընդունվեցին։ Միայն ֆինանսների նախարարի հրաման կա, որ առաջիկայում զերծ մնան ՓՄՁ–ներում ստուգումներից՝ անորոշ ժամանակով։
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ հավելել է, որ այս պահին քննարկումները մտել են փակուղի.
–Կառավարությունը հիմա ոչ մի զիջման չի գնում։ Իրենք ընդունում են և շատ հավանական են համարում, որ ՓՄՁ–ներ կփակվեն սրա արդյունքում։ Ես հարցրեցի՝ եթե մեկ ամիս հետո 500 ձեռնարկություն փակված լինի, Կառավարությունը հրաժարական կտա՞, կամ ՀՀԿ–ն այս օրենքի պատասխանատուների հրաժարականը կպահանջի՞, ասացին՝ ո՛չ։
«7օր»–ի հարցին, թե ինչո՞ւ է իշխանությունն այդպես համառում, Ա. Մանուկյանը պատասխանել է.
–Իրենք ասում են՝ այդ գումարները, որ այսօր պետք է հավաքեն, խիստ կարևոր են, և եթե չհավաքեն, կլինի տնտեսական ձախողում։ Իրենց հետաքրքրում են միայն իրենց ֆինանսական մուտքերը և բյուջեի կատարողականը։ Սա որերորդ անգամն է, որ իրենք կոմպրոմիսի գնալու որևէ ցանկություն չունեն. իրենցը կտրուկ՝ «տապոռային» դիրքորոշում է։
Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։
7or.am