Տնտեսական

02.10.2014 11:30


Ի նշան բողոքի՝ Սևանում փակվել են խանութները

Ի նշան բողոքի՝ Սևանում փակվել են խանութները

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխություների վերաբերյալ դժգոհության ալիքը հասավ Սեւան։ Այս մասին հայտնում է hetq.am-ը։ Ըստ աղբյուրի՝ փողոց դուրս եկած սեւանցի առեւտրականները դժգոհում էին օրենքում կատարված փոփոխություններից` հայտարարելով, որ իրենք չեն կարողանում հարկերի տակից դուրս գալ, իսկ օրենքն է՛լ ավելի են խստացնում:

Բողոքի ակցիայի մասնակիցները միաբերան որոշեցին այսօրվանից չաշխատել, փակել բոլոր խանութներն ու կրպակները: Կփակեն ժամանակավոր, եթե հարցին լուծում չտրվի, և ժամանակավորապես կդադարեցնեն գործունեությունը:

Մանրամասները՝ hetq.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը