Լրահոս

02.10.2014 11:22


«Կասեցո՛ւմ». «Բողոքի գործողություն ՀՀ կառավարության շենքի դիմաց»

«Կասեցո՛ւմ». «Բողոքի գործողություն ՀՀ կառավարության շենքի դիմաց»

Այս պահին ՀՀ կառավարության շենքի դիմաց ՓՄՁ ներկայացուցիչները բողոքի գործողություն են իրականացնում՝ պահանջելով չեղարկել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» օրենքը։ «7օր»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ակցիան բավականին մարդաշատ է։ Հավաքվածները վանկարկում են՝ «Կա–սե–ցո՛ւմ»։

Ի դեպ, բողոքի գործողությանը մասնակցող Մալաթիայի տոնավաճառի տնտեսվարողներից մեկը հայտնել է, որ իրեն է զանգահարել տոնավաճառի տնօրենը՝ պահանջելով բոլորին վերադառնալ աշխատանքի վայր։ Պահանջն այդ մերժվել է։

Այս պահին բողոքի գործողության մասնակիցները պահանջում են, որպեսզի իրենց մոտ իջնի վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը