Աննա Մովսիսյան. «Հոնքն ուղղելու տեղ՝ աչքն էլ հանեցին»
Կառավարության պատասխանը «քառյակի» 12 կետերին, մեղմ ասած, տեղավորվում է չերնոմիրդինյան հայտնի խոսքում՝ ցանկանում էինք լավ, ստացվեց՝ ինչպես միշտ: Ընդամենը մեկ կետ նշեմ, որը բավարար է՝ հասկանալու համար, թե ինչ արդյունքների է հանգեցնում Կառավարության գործունեությունը: Այսպես, «քառյակի» պահանջի («Առնվազն երեք անգամ նվազեցնել «Շրջանառության հարկի» դրույքաչափերը, ըստ մարզերի համաչափ զարգացման՝ առաջիկա 3 տարիների համար փոքր շրջանառություն ունեցող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափերը զրոյացնել: Շրջանառության առավելագույն շեմը՝ մոտ 58 միլիոն դրամից դարձնել 150 միլիոն դրամ, արտոնագրային վճարներով սահմանված 9 միլիոնը դրամը՝ 15-ի: Հանել սահմանի վրա ավելացրած արժեքի հարկը») կատարումը (իշխանությունների պատկերացումներով), այսօր հանգեցրել է ավելի քան 35 հազար քաղաքացու դժգոհության:
Ինչպես ասում են՝ հոնքը ուղղելու տեղ՝ աչքն էլ հանեցին:
Հարգելի՛ Կառավարություն, ստիպված եմ հիշեցնել, որ պետական կառավարումը ենթադրում է արդյունավետություն, թափանցիկություն և մի շարք այլ բաղադրիչներ: Միայն շարադրված պատասխանով հարց չի լուծվում, քանզի գործնականում չկա տեսանելի արդյունք: Քաղաքացիները պետք է իրենց առօրյայում զգային պահանջների գործնական կատարման արդյունավետությունը: Չեմ վիճի. այսպես էլ են զգում, բայց՝ առանց արդյունավետության: Օրինակ՝ ՀՀ կառավարության կամ ԱԺ դիմաց, ԴԱՀԿ-ում, ՃՈ-ում, բանկերի հերթերում, անգամ՝ սեփական ավտոմեքենաներում: Զգում են նաև կոմունալ վճարների կտրոններից, ստացված «պահումացված» աշխատավարձից: Մի խոսքով, զգում են ամեն քայլափոխի:
Հա, մեկ էլ՝ 12-րդ կետի (Չստորագրել որևէ համաձայնագիր, որով կփոխվի Հայաստանի և Արցախի միջև ներկա հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսական միասնական համակարգը) պատասխանն էր բավականին հուզիչ՝ «Առաջարկում ենք ընդդիմությանը նման համաձայնագրերի ստորագրության հնարավորության գաղափարն անգամ այլևս անտեղի չշրջանառել»:
Ճիշտ է. ի՞նչ կարիք կա. չէ՞ որ ԵՏՄ-ին ենք միանում, իսկ թե Հայաստանի և Արցախի միջև ներկա հարաբերություններն ինչպես կկարգավորվեն, թող, օրինակ, Նազարբաևն ու Ալիևը որոշեն:
Աննա Մովսիսյան. «Հոնքն ուղղելու տեղ՝ աչքն էլ հանեցին»
Կառավարության պատասխանը «քառյակի» 12 կետերին, մեղմ ասած, տեղավորվում է չերնոմիրդինյան հայտնի խոսքում՝ ցանկանում էինք լավ, ստացվեց՝ ինչպես միշտ:
Ընդամենը մեկ կետ նշեմ, որը բավարար է՝ հասկանալու համար, թե ինչ արդյունքների է հանգեցնում Կառավարության գործունեությունը:
Այսպես, «քառյակի» պահանջի («Առնվազն երեք անգամ նվազեցնել «Շրջանառության հարկի» դրույքաչափերը, ըստ մարզերի համաչափ զարգացման՝ առաջիկա 3 տարիների համար փոքր շրջանառություն ունեցող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափերը զրոյացնել: Շրջանառության առավելագույն շեմը՝ մոտ 58 միլիոն դրամից դարձնել 150 միլիոն դրամ, արտոնագրային վճարներով սահմանված 9 միլիոնը դրամը՝ 15-ի: Հանել սահմանի վրա ավելացրած արժեքի հարկը») կատարումը (իշխանությունների պատկերացումներով), այսօր հանգեցրել է ավելի քան 35 հազար քաղաքացու դժգոհության:
Ինչպես ասում են՝ հոնքը ուղղելու տեղ՝ աչքն էլ հանեցին:
Հարգելի՛ Կառավարություն, ստիպված եմ հիշեցնել, որ պետական կառավարումը ենթադրում է արդյունավետություն, թափանցիկություն և մի շարք այլ բաղադրիչներ: Միայն շարադրված պատասխանով հարց չի լուծվում, քանզի գործնականում չկա տեսանելի արդյունք: Քաղաքացիները պետք է իրենց առօրյայում զգային պահանջների գործնական կատարման արդյունավետությունը:
Չեմ վիճի. այսպես էլ են զգում, բայց՝ առանց արդյունավետության: Օրինակ՝ ՀՀ կառավարության կամ ԱԺ դիմաց, ԴԱՀԿ-ում, ՃՈ-ում, բանկերի հերթերում, անգամ՝ սեփական ավտոմեքենաներում: Զգում են նաև կոմունալ վճարների կտրոններից, ստացված «պահումացված» աշխատավարձից: Մի խոսքով, զգում են ամեն քայլափոխի:
Հա, մեկ էլ՝ 12-րդ կետի (Չստորագրել որևէ համաձայնագիր, որով կփոխվի Հայաստանի և Արցախի միջև ներկա հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսական միասնական համակարգը) պատասխանն էր բավականին հուզիչ՝ «Առաջարկում ենք ընդդիմությանը նման համաձայնագրերի ստորագրության հնարավորության գաղափարն անգամ այլևս անտեղի չշրջանառել»:
Ճիշտ է. ի՞նչ կարիք կա. չէ՞ որ ԵՏՄ-ին ենք միանում, իսկ թե Հայաստանի և Արցախի միջև ներկա հարաբերություններն ինչպես կկարգավորվեն, թող, օրինակ, Նազարբաևն ու Ալիևը որոշեն:
Աննա Մովսիսյան