ԼՂՀ կառավարությունը կսուբսիդավորի սոցիալական որոշ խմբերի՝ հանրային տրանսպորտի ուղեվարձը
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանի ուղեկցությամբ, հոկտեմբերի 1-ին այցելել է Արցախի պետական համալսարան և հանդիպել բուհի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Ողջույնի խոսքով նախ հանդես է եկել ռեկտոր Մանուշ Մինասյանը՝ շնորհակալություն հայտնելով գործադիրի ղեկավարին, ով նաև բուհի խորհրդի նախագահն է, համալսարանի հետ կապված հիմնախնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում պահելու համար:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Ա. Հարությունյանը նշել է, որ հանդիպման նախաձեռնությունն իր կողմից է եղել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավարտվում է 2014 թվականը, և գործադիրն արդեն սկսել է գալիք տարվա պետական բյուջեի օրենքի պլանավորումը: Այդ համատեքստում, վարչապետի հավաստմամբ, նման հանդիպումների ընթացքում հնչած կարևոր առաջարկությունները հաճախ են ընդգրկվում ընդհանուր քաղաքականության մեջ: Նա ամփոփ անդրադարձել է հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին, ինչպես նաև վերջին տարիներին գրանցված ձեռքբերումներին և բացթողումներին: Ա. Հարությունյանը նշել է, որ չնայած ընթացիկ տարում գյուղատնտեսության ոլորտում զգալի կորուստներ են եղել, բայց կառավարությանը հաջողվել է տնտեսության այլ ճյուղերի՝ մասնավորապես, շինարարության, արդյունաբերության, էներգետիկայի հաշվին տնտեսական աճ ապահովել, և տարին կեզրափակվի ՀՆԱ-ի պլանավորված 8-10 տոկոս աճով: Խոսելով գալիք տարվա պետական բյուջեի ծավալների և սոցիալական ուղղվածության մասին՝ կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ պետբյուջեն նախատեսվելու է 86-87 մլրդ դրամի շրջանակներում, որից 59 մլրդը կուղղվի աշխատավարձերին, թոշակներին, նպաստներին և սոցիալական այլ ծրագրերի:
Անդրադառնալով տնտեսության մեջ ԱրՊՀ ունեցած դերին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է, որ բավարարված չէ բուհի շրջանավարտների մասնագիտական որակից: Նա մտահոգություն է հայտնել նաև հանքարդյունաբերության, հեռահաղորդակցության, էներգետիկայի և գյուղատնտեսության նկատմամբ ուսանողների հետաքրքրության ոչ ցանկալի մակարդակից, որտեղ, չնայած բարձր աշխատավարձերին, բուհը դիմորդների պակաս ունի:
Այնուհետև, վարչապետի առաջարկությամբ, հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին ու դասախոսներին բարձրաձայնելու իրենց հուզող խնդիրների ու առաջարկների մասին:
Ի պատասխան այն հարցին, թե արդյոք հնարավոր է ԵՏՄ ՀՀ-ի անդամակցությունից հետո ԼՂՀ և ՀՀ միջև մաքսակետ գործի, Ա. Հարությունյանը, մասնավորապես, ընդգծել է՝ «Երկու պատասխան նշեմ: Առաջին՝ բացառվում է մաքսակետ ունենալ ԼՂՀ և ՀՀ միջև: Ի դեպ, կան մարդիկ, ովքեր ներկա հսկիչ կետերը շփոթում են մաքսակետերի հետ, այնինչ դրանց գործառույթն ուղևորափոխադրումներն ու ապրանքաշրջանառությունը վերահսկելն է: Երկրորդ՝ անհնար է մաքսակետ ունենալ, քանի որ դա նշանակում է սահմանի վերահսկողություն սահմանապահների կողմից, իսկ ԼՂՀ և ՀՀ-ի միջև առկա են տասնյակ ճանապարհներ, որոնց հսկողությունը տեխնիկապես անհնար է»:
Վարչապետը, պատասխանելով հարցին, թե կառավարությունը որքանով կարող է մեղմացնել Ստեփանակերտի հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման սոցիալական հետևանքները, ընդգծել է, որ տարիներ առաջ այդ ոլորտը զգալի բարելավման է ենթարկվել կառավարության աջակցությամբ: «Որոշ ժամանակ անց խնդիրներ են ծագել ծախսերի սպասարկման հարցում, և «Արցախի ներդրումային հիմնադրամի» միջամտությամբ վերակառուցվել է ծառայություն մատուցող ընկերության վարկը: Երկար ժամանակ մեզ հաջողվել է հետաձգել սակագնի բարձրացումը մինչև աշխատավարձերի ու թոշակների նշանակալի աճը»,- ասել է կառավարության ղեկավարը:
Ա. Հարությունյանի խոսքով՝ աշխատավարձային քաղաքականության մեջ իրագործված վերջին բարեփոխումներից հետո քաղաքապետարանը որոշել է թանկացնել հանրային տրանսպորտի սակագինը՝ 70-ից 100, որը, համաձայն անկախ ուսումնասիրությունների գնահատականների, անհրաժեշտ է համակարգի անխափան աշխատանքի կազմակերպման և դրա որակի բարձրացման համար: «Եթե խոսում ենք տրանսպորտի սակագնի սուբսիդավորման մասին, ապա այն պետք է իրագործվի ողջ հանրապետությունում: Փոխարենը նախատեսվում է հունվարի 1-ից սուբսիդավորել ուսանողների և սոցիալապես խոցելի մի շարք խմբերի ուղեվարձը՝ թե՛ Ստեփանակերտի, թե՛ շրջանային տրանսպորտից օգտվելու համար»,- ասել է Ա. Հարությունյանը՝ հավելելով, որ ներկայումս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ քննարկվում են մեխանիզմի կիրառման տարբերակները:
Այն հարցին, թե ինչպես է գործադիրը նախատեսում հիփոթեքային ծրագրի պայմանները երիտասարդության համար ավելի մատչելի դարձնել, Ա. Հարությունյանը պատասխանել է, որ կառավարությունում մշակվում է առավել մատչելի պայմաններով բնակարանների ձեռքբերման ծրագիր, և աշխատավարձերի ներկա մակարդակը առաջիկայում թույլ կտա այն հասանելի դարձնել առավել լայն խավերի համար:
Ուսանողներից մեկը, մտահոգություն արտահայտելով հանրապետությունում իրականացվող անտառահատումների վերաբերյալ, հարց է հնչեցրել, թե այն ինչքանով է վերահսկվում և ճիշտ կատարվում, որպեսզի հետագայում բնապահպանական խնդիրներ չառաջանան: Վարչապետը շեշտադրել է, որ կառավարության համապատասխան մարմիններն այդ ուղղությամբ հնարավոր վերահսկողություն են իրականացնում, սակայն երբեմն նման խախտումներ են գրանցվում հատկապես անհատների կողմից, ովքեր ծառահատումները կատարում են ոչ թույլատրելի հատվածներից: «Անտառները մեր երկրի բնական հարստություններից են, և միայն այդ ոլորտում ավելի քան հազար աշխատատեղ է բացված: Կառավարությունը համապատասխան մասնագետներ է հրավիրել տարբեր երկրներից՝ այդ ռերսուրսը ճիշտ օգտագործելու ուղղությամբ փորձի փոխանակման համար: Իրականացվում է այնպիսի քաղաքականություն, որպեսզի անտառահատումները նպատակային լինեն, և անտառամաքրումներից գոյացած փայտանյութը պետական ծրագրերի շրջանակներում առավել շատ օգտագործվի Արցախում իրականացվող շինարարության մեջ» ընդգծել է Ա. Հարությունյանը:
Վարչապետը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի ևս, որոնք վերաբերում էին կրթությանը և ներքին կյանքի այլ ոլորտների: Կարևորելով նմանատիպ հանդիպումները՝ նա հերթական անգամ իր պատրաստակամությունն է հայտնել արձագանքելու ուսանողության նախաձեռնություններին և, անհրաժեշտության դեպքում, հանդիպումներ կազմակերպել նրանց հետ:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին