Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը վերադարձավ հայրենիք (տեսանյութ)
Հայ–ադրբեջանական սահմանը պատահմամբ հատած և նախորդ տարվա օգոստոսի 8-ին գերեվարված հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը երրորդ երկրից այսօր գիշեր վերադարձավ հայրենիք: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նրան դրոշներով ու ծաղիկներով դիմավորելու էին եկել ընտանիքի անդամները, ընկերները, համագյուղացիները: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Ինջիղուլյանը հայտնել է, որ ինքը գերեվարվելու օրը մոլորվել էր ու հատել սահմանը: Հարցին, թե ինչպես են իրեն վերաբերվել Ադրբեջանում, Ինջիղուլյանը պատասխանեց, որ չի ցանկանում անդրադառնալ այդ թեմային, քանի որ իր համար շատ դժվար է եղել, բայց ժամանակի ընթացքում կարողացել է գերության մեջ ապրել։
«Ինձ ծեծել ու հայհոյել են: Ասել են՝ մեր ասածով չանես, մեր ասածով չշարժվես՝ էն չոբանի օրը կընկնես: Սպառնում էին գնդակահարել: Հարցազրույցները ճնշումների տակ էին արված, հարցազրույցից առաջ կանչում էին ու ասում էին՝ ինչ պետք ա խոսամ: Կարմիր խաչի այցելությունից առաջ էլ էին կանչում ասում, թե ինչ պետք ա խոսամ, իմ նամակները ընթերցում էին ... Նամակների բովանդակությունն իրենք ասում էին, ես արդեն իմանում էի` ինչ պետք ա գրեմ»,– պատմել է նա:
Ինջիղուլյանը հայտնել է, որ այս պահին իրեն լավ է զգում, հատկապես հոգեպես: Նա շնորհակալություն հայտնեց միջազգային կազմակերպություններին իրեն գերությունից ազատելու համար։
Հակոբ Ինջիղուլյանն ընդգծեց, որ ինքնակամ է որոշել վերադառնալ Հայաստան, իսկ միջազգային կազմակերպություններն աջակցել են: Նա նաև ընդգծեց, որ շարունակելու է բանակում ծառայությունը, քանի որ այն կիսատ է մնացել՝ դեռ 9 ամիս կա։
Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը վերադարձավ հայրենիք (տեսանյութ)
Հայ–ադրբեջանական սահմանը պատահմամբ հատած և նախորդ տարվա օգոստոսի 8-ին գերեվարված հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը երրորդ երկրից այսօր գիշեր վերադարձավ հայրենիք: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նրան դրոշներով ու ծաղիկներով դիմավորելու էին եկել ընտանիքի անդամները, ընկերները, համագյուղացիները:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Ինջիղուլյանը հայտնել է, որ ինքը գերեվարվելու օրը մոլորվել էր ու հատել սահմանը: Հարցին, թե ինչպես են իրեն վերաբերվել Ադրբեջանում, Ինջիղուլյանը պատասխանեց, որ չի ցանկանում անդրադառնալ այդ թեմային, քանի որ իր համար շատ դժվար է եղել, բայց ժամանակի ընթացքում կարողացել է գերության մեջ ապրել։
«Ինձ ծեծել ու հայհոյել են: Ասել են՝ մեր ասածով չանես, մեր ասածով չշարժվես՝ էն չոբանի օրը կընկնես: Սպառնում էին գնդակահարել: Հարցազրույցները ճնշումների տակ էին արված, հարցազրույցից առաջ կանչում էին ու ասում էին՝ ինչ պետք ա խոսամ: Կարմիր խաչի այցելությունից առաջ էլ էին կանչում ասում, թե ինչ պետք ա խոսամ, իմ նամակները ընթերցում էին ... Նամակների բովանդակությունն իրենք ասում էին, ես արդեն իմանում էի` ինչ պետք ա գրեմ»,– պատմել է նա:
Ինջիղուլյանը հայտնել է, որ այս պահին իրեն լավ է զգում, հատկապես հոգեպես: Նա շնորհակալություն հայտնեց միջազգային կազմակերպություններին իրեն գերությունից ազատելու համար։
Հակոբ Ինջիղուլյանն ընդգծեց, որ ինքնակամ է որոշել վերադառնալ Հայաստան, իսկ միջազգային կազմակերպություններն աջակցել են: Նա նաև ընդգծեց, որ շարունակելու է բանակում ծառայությունը, քանի որ այն կիսատ է մնացել՝ դեռ 9 ամիս կա։
Տեսանյութը՝ tert.am-ի
7or.am