Լրահոս

01.10.2014 17:19


Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտել է Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտել է Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը

Ֆրանսիայի Հանրապետության Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Լորան Ֆաբիուսը դատապարտել է Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը։
«Ես դատապարտում եմ հայ համայնքի համար մեծ խորհուրդ ունեցեղ Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը:

Ֆրանսիան ողջունում է սրբավայրերի նկատմամբ հանդուրժողականության և հարգանքի համար պայքարելու բոլոր դավանանքների հոգևոր առաջնորդների հանձնառությունը՝ անկախ հարձակումներից և սպառնալիքներից:

Սիրիական և իրաքյան ազգային ժառանգությունները սպառնալիքի տակ են: Մշակութային ժառանգությունը պաշտպանելու պարտավորության թերացումը դիտվում է որպես պատերազմի հանցագործություն, որի պատասխանատուները պատժվում են Միջազգային քրեական դատարանի կողմից:

ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության հետ միասին, Ֆրանսիան զորավիգ է, որպեսզի կենսագործվեն մշակութային ժառանգության պաշտպանության մասին համաձայնագրերը՝ հատկապես զինված հակամարտության դեպքում»,-ասվում է հայտարարությունում։

Այս խորագրի վերջին նյութերը