Լրահոս

01.10.2014 17:14


Հովիկ Աբրահամյանի շփոթմունքը. «Խաչատրյան Սուրիկին ես ինքս եմ առաջարկել վարչապետի պաշտոնում»

Հովիկ Աբրահամյանի շփոթմունքը. «Խաչատրյան Սուրիկին ես ինքս եմ առաջարկել վարչապետի պաշտոնում»

–Ինձ համար ընդունելի չէ, որ հանցագործներին Կառավարությունում գործի ընդունենք,–ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Անդրադառնալով Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը՝ Հ. Աբրահամյանը շփոթվել է.

–Խաչատրյան Սուրիկին ես ինքս եմ առաջարկել վարչապետի պաշտոնում։

Այս շփոթմունքը բավականին զվարճացրել է պատգամավորներին, ինչից հետո Հ. Աբրահամյանն ուղղել է խոսքը։

–Ես եմ առաջարկել մարզպետի պաշտոնում՝ հաշվի առնելով տարածքային կառավարման մարմիններում իր աշխատած փորձը, իր կազմակերպչական աշխատանքը և սյունեցիների առաջարկը, որովհետև բազմաթիվ գրավոր, նաև զանգեր, առաջարկներ եմ ստացել համայնքների ղեկավարներից, ՀԿ–ներից։ Այո՛, կան հակասական պատկերացումներ, մոտեցումներ, կարծիքներ Սուրեն Խաչատրյանի մասին, բայց մեր ուսումնասիրությունների արդյունքում սյունեցիների մեծ մասը ցանկություն է հայտնել, որպեսզի նաև հաշվի առնենք իրենց կարծիքը՝ Սուրեն Խաչատրյանին տեսնել Սյունիքի մարզպետի պաշտոնում,–հավելել է Հ. Աբրահամյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը