Լրահոս

01.10.2014 16:54


Ծանր բանակցություններ. Կառավարություն–ԱԺ քննարկումը կշարունակվի վաղը

Ծանր բանակցություններ. Կառավարություն–ԱԺ քննարկումը կշարունակվի վաղը

Քիչ առաջ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ ավարտվել է բոլոր խմբակցությունների և Կառավարության ներկայացուցիչների քննարկումը՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետ կապված։ Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, իսկ որոշ ժամանակ անց միացել է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

–Բանակցությունները շատ ծանր են գնում. հեշտ չէ,–այդ հանդիպումից հետո լրագրողներին ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը.

–Կառավարությունը պնդում է իր տեսակետը։ Մեր առաջարկներից առայժմ որևէ բան չի ընդունվել։ Քննարկվել է նաև, որ մինչև հունվարի 1–ը կարողանանք ունենալ գրավոր փաստաթուղթ (դա կարող է լինել վարչապետի կամ Կառավարության որոշում), որպեսզի հարկային մարմինների աշխատակիցները չմտնեն փոքր և միջին ձեռնարկություններ՝ որևէ կարգի ստուգման։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել վաղը՝ առավոտյան 10:00–ին, շարունակել այսօր սկսված քննարկումը։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը