Նախանշվել են ՊՆ առաջիկա աշխատանքային ուղղությունները
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, նվիրված 2014 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում զինված ուժերում կատարված աշխատանքների և առաջիկա անելիքների ու միջոցառումների քննարկմանը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, պաշտպանության նախարարի խորհրդականներ, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի և ռազմավարական պլանավորման շրջանակներում իրականացվող աշխատանքներին առնչվող հարցեր: Վերլուծությունների և հարցադրումների միջոցով ներկայացվեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված միջոցառումները, առաջիկա ծրագրերն ու շտկման կարիք ունեցող բացթողումները: Խորհրդակցությունը ևս մեկ անգամ փաստեց, որ անցած մեկ ամսվա ընթացքում, իբրև նախորդ ամիսների շարունակություն, պատշաճ կերպով իրականացվել են ԶՈւ պատրաստության պլանով նախատեսված միջոցառումները: Ըստ այդմ՝ զինված ուժերի պատրաստության, զորահավաքային և մարտական պատրաստականության, մարտական հերթապահության ուղղությամբ իրականացված միջոցառումները, հանկարծակի ստուգումները, ներդրված նոր մոտեցումները դրական ազդեցություն են թողել բանակի մարտունակության որակական բարձրացման վրա:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համպատասխան ցուցումներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ՝ նախանշելով առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները: