Լրահոս

01.10.2014 15:05


ԻՊ–ն մահապատժի կենթարկի Կոբանիի բնակիչներին, եթե քրդերը չստանան Արևմուտքի օգնությունը

ԻՊ–ն մահապատժի կենթարկի Կոբանիի բնակիչներին, եթե քրդերը չստանան Արևմուտքի օգնությունը

Սիրիական «Ժողովրդավարական միություն» կուսակցության առաջնորդ Սալիհ Մուսլիմը դիմել է Արևմուտքին՝ խնդրելով քուրդ աշխարհազորայիններին շտապ զենք տրամադրել թուրք–սիրիական սահմանին ԻՊ զինյալների հարձակումներից Կոբանի քաղաքի պաշտպանության համար։ Այս մասին հայտնում է «Աս–Սաֆիր» թերթը։

Քրդական առաջնորդն ընդգծել է՝ եթե օգնությունը ժամանակին չտրամադրվի, ապա ԻՊ զինյալները կգրավեն քաղաքը և մահապատժի կենթարկեն քաղաքացիներին։
Ավելի ուշ պարզ է դարձել, որ միջազգային կոալիցիայի ուժերը՝ ԱՄՆ գլխավորությամբ, ավիահարվածներ են հասցրել զինյալների դիրքերի ուղղությամբ՝ պաշարված քաղաքի մոտ։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը