Լրահոս

01.10.2014 14:10


ԱԺ նախագահի մոտ հրավիրված հրատապ քննարկումն ավարտվեց. սպասում են Կառավարության ներկայացուցիչներին (տեսանյութ)

ԱԺ նախագահի մոտ հրավիրված հրատապ քննարկումն ավարտվեց. սպասում են Կառավարության ներկայացուցիչներին (տեսանյութ)

Քիչ առաջ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ ավարտվել է ոչիշխանական «քառյակի» պահանջով հրավիրված հրատապ խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվել են «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետ կապված խնդիրները։

Հանդիպումից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողներին ասել է, որ այսօր՝ մինչև 16:30–ին կանայալիք ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանը, Կառավարության համապատասխան պատասխանատուների հետ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներն ԱԺ–ում կհանդիպեն, և որոշակի սկզբունքային մոտեցումներ կհստակեցնեն։

–Կան լուծումներ, որոնց պետք է կարգավորումներ տալ։ Մեր դիրքորոշումներն, ընդհանուր առմամբ, կհստակեցնենք, իսկ հետագան աշխատանքային կարգավորման խնդիր է։ Բայց այն, որ բոլոր քաղաքական ուժերը հայտնեցին իրենց մտահոգությունը, ակնհայտ է։ Իրոք, նաև քաղաքական մեծամասնությունն է գտնում, որ կա խնդիր, և պետք է լուծել,–ասել է Մ. Մելքումյանը։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը