Տնտեսական

01.10.2014 13:40


Վարդան Բոստանջյան. «Ո՞վ եք դուք, ո՞ւմ հաշվին եք ձեզ լավ զգում»

Վարդան Բոստանջյան. «Ո՞վ եք դուք, ո՞ւմ հաշվին եք ձեզ լավ զգում»

Այսօրվա ասուլիսին տնտեսագետ Վարդան Բոստանջյանն անդրադառնալով վերջին օրերին քաղաքացիների բուռն դժգոհությունն առաջացրած հարցին՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքին՝ նշել է. «Կիզակիտվել մի օրենքի վրա ծիծաղելի բան է. պարզապես համակարգային փոփոխություն է պետք: Սա կետային մի խնդիր է, որը խանգարում է փոքր բիզնեսին: Սա լուծում չէ. պարզապես ջղաձգություն կարելի է համարել», – հավելելով, որ իշխանությունը տարված է ժողովրդից ամեն օր մի բան պոկելուն։
«Երկրում մի խումբ անձինք պարզապես տանում են երկրի քրտինքը: Ո՞վ եք դուք, այս ո՞ւմ հաշվին եք ձեզ լավ զգում», – հարցադրել է տնտեսագետը։
Բոստանջյանը շեշտել է, որ տվյալ օրենքի փոփոխված տարբերակը կխթանի արտագաղթը. «Այս պարագայում պարզապես ժողովուրդը պետք է այդ պահանջը դնի ավելի լայն ձևով. հակառակ դեպքում միայն այն, որ մարդիկ շնչահեղձ թողնում են այս տիրույթը, արդեն նշանակում է, որ այստեղ լավ չէ»,– ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը