Լրահոս

01.10.2014 12:36


Սեյրան Սարոյանը հազարից մեկ խոսեց և ... (տեսանյութ)

Սեյրան Սարոյանը հազարից մեկ խոսեց և ... (տեսանյութ)

ԱԺ այսօրվա նիստում, երբ ոչիշխանական խմբակցություններն առաջարկել են «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետ կապված՝ ԱԺ նախագահի մոտ հրատապ քննարկում հրավիրել, ի զարմանս բոլորի՝ ձայնի իրավունք է խնդրել ՀՀԿ–ական պատգամավոր Սեյրան Սարոյանը և բորբոքված հայտարարել.

–Ասեք տենամ՝ ի՞նչ պտի խաբեք ժողովրդին: Տենում եմ՝ սաղիս մտքին կա, սաղս ուզում ենք՝ էդ գործն անենք, բայց չենք ուզում քննարկենք, բերե՛ք, «կակ ռազ» սաղս նստած ենք, տղամարդավարի մի հատ քվեարկենք, որ չանցավ էդ օրենքը, պրծցնենք, մի հատ էլ մի տաս օր պետք ա քննարկենք, մի 20 օր էլ պիտի քվեարկենք: Մեղք ա էս ժողովուրդը, բերեք՝ էս մի անգամն էլ քվեարկենք տղամարդավարի, արեք՝ էս անգամ ժողովրդի սրտով անենք։

Սարոյանի այս պոռթկումը հենց իր կուսակիցների ծիծաղն է առաջացրել, իսկ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքել է.

–Քաղաքական կարծիքները տրամաբանական են, բայց ես ավելի հակված եմ մասնագիտական կարծիքներ լսելուն։

Այս ամենից հետո քվեարկության համակարգի հետ կապված՝ տեխնիկական որոշակի խնդիրներ են առաջացել։

Ձեր խոսքից սարքավորումներն էլ լռեցին,–նկատել է Գ. Սահակյանը և 20 րոպե ընդմիջում հայտարարել։

Ի դեպ, նշենք, որ Սեյրան Սարոյանն առաջարկում էր քվեարկել մի օրինագիծ, որը վաղուց արդեն քվեարկվել է, և այսօրվանից մտել է ուժի մեջ։ Պարզապես նա տեղյակ չէր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը