Իրաքյան ռազմական օդաչուները սխալմամբ ԻՊ զինյալներին ռազմամթերք և պարեն են գցել
Իրաքյան ռազմական օդաչուները սխալմամբ «Իսլամական պետության» խմբավորման ահաբեկիչներին ռազմամթերք և պարեն են նետել՝ ընդունելով նրանց որպես զինընկերների։ Այս մասին հայտնել է ամերիկյան «NBC» հեռուստաալիքը։ Իրաքյան Խակիմ ալ–Զամիլ խորհրդարանականի խոսքերով, որին մեջբերում է ալիքը, մի քանի օդաչուներ ջուր, պարեն և ռազմամթերք են գցել շրջաններ, որոնք վերահսկվում են ԻՊ զինյալների կողմից։
«Մեր օդաչուները չունեն բավականաչափ փորձ, և մենք այդպիսով «օգնել» ենք զինյալներին», – նկատել է նա։ Իրաքյան պաշտպանական վարչության ներկայացուցիչը հստակեցրել է, որ նետողները եղել են նոր ժամանած երիտասարդ օդաչուներ։
Իրաքյան ռազմական օդաչուները սխալմամբ ԻՊ զինյալներին ռազմամթերք և պարեն են գցել
Իրաքյան ռազմական օդաչուները սխալմամբ «Իսլամական պետության» խմբավորման ահաբեկիչներին ռազմամթերք և պարեն են նետել՝ ընդունելով նրանց որպես զինընկերների։ Այս մասին հայտնել է ամերիկյան «NBC» հեռուստաալիքը։
Իրաքյան Խակիմ ալ–Զամիլ խորհրդարանականի խոսքերով, որին մեջբերում է ալիքը, մի քանի օդաչուներ ջուր, պարեն և ռազմամթերք են գցել շրջաններ, որոնք վերահսկվում են ԻՊ զինյալների կողմից։
«Մեր օդաչուները չունեն բավականաչափ փորձ, և մենք այդպիսով «օգնել» ենք զինյալներին», – նկատել է նա։
Իրաքյան պաշտպանական վարչության ներկայացուցիչը հստակեցրել է, որ նետողները եղել են նոր ժամանած երիտասարդ օդաչուներ։
Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։