Լրահոս

01.10.2014 11:17


Ավարտվել է Հունաստանի նախագահի պետական այցը Հայաստան

Ավարտվել է Հունաստանի նախագահի պետական այցը Հայաստան

Այսօր նախագահականում տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:
Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում Սերժ սարգսյանն ու Կարոլոս Պապուլիասը բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-հունական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը:

Այս խորագրի վերջին նյութերը