Լրահոս

01.10.2014 10:54


Այսօր ԱԺ ոչիշխանական «քառյակը» հանդիպում է ունենալու

Այսօր ԱԺ ոչիշխանական «քառյակը» հանդիպում է ունենալու

Այսօր` ժամը 11.00-ին, ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, «Ժառանգությունը» և ՀՅԴ–ն աշխատանքային փակ հանդիպում են ունենալու և քննարկելու են «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետ կապված իրենց հետագա անելիքները։

Հիշեցնենք, որ երեկ նոր օրինագծի հարցով «քառյակի» հրավիրած ԱԺ արտահերթ նիստը ՀՀԿ–ն տապալեց՝ միտումնավոր բացակայելով։

Դրանից հետո դուրս գալով ԱԺ–ի մոտ բողոքի գործողություն իրականացնող փոքր ու միջին ձեռնարկատերերի մոտ՝ ոչիշխանական խմբակցությունների ներկայացուցիչները չբացառեցին, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետ կապված՝ ամեն օր ստորագրահավաք կսկսեն և արտահերթ կհրավիրեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը