Վահան Բաբայան. Սա ՀՀԿ–ի կողմից բացարձակ արհամարհանք էր քաղաքացու նկատմամբ
«Շրջանառության հարկի մասին» նոր օրինագիծը քննարկելու համար ոչիշխանական խմբակցությունների՝ ԱԺ արտահերթ նիստը ՀՀԿ–ի կողմից տապալելը ԲՀԿ–ական պատգամավոր Վահան Բաբայանն անպատասխանատվության դրսևորում է համարում քաղաքական մեծամասնության կողմից։
–Նույնիսկ եթե իրենք համաձայն չէին, հարգելով ԱԺ–ի մոտ հավաքված բազմաթիվ մարդկանց՝ կարող էին գալ, քննարկել, խոսել այդ հարցի շուրջ։ Բայց, փաստացի, առանց քննարկման, առանց որևէ խոսք ասելու՝ հանրապետական պատգամավորները թողեցին դահլիճը դատարկ։ Սա մոտեցում է, որի մասին պետք է առաջին հերթին մտածի մեր հասարակությունը։ Սա բացարձակ արհամարհանք էր սեփական քաղաքացու նկատմամբ,–«7օր»–ի հետ հարցազրույցում ասել է Վ. Բաբայանը։
Պատգամավորը վստահ է, որ ՀՀԿ–ի այս պահվածքն ավելի շատ է մարդկանց վրդովեցնելու, և այն ալիքը, որը բարձրանում է Հայաստանում, շատ ավելի մեծ թվով մարդկանցով է համալրվելու։
–Օր օրի փոխանակ երկիրը զարգանա՝ ընդհակառակը՝ գնում է կործանման, և ՀՀԿ–ի կողմից երեկվա արտահերթի տապալումը հենց դրա վառ ապացույցն էր,–նշել է Վ. Բաբայանը։

7or.am