Տեխնոլոգիական ոլորտի ամենամեծ և կարևոր միջոցառումը կանցկացվի Հայաստանում
Տեղեկատվական տեխնոլոգիաների Համաշխարհային կոնգրեսը (WCIT) 2019 թվականին առաջին անգամ կանցկացվի Հայաստանում:
‹‹Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը նպատակադրվել էր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենամեծ և կարևոր միջոցառումն անցկացնել Հայաստանում և առաջարկով հանդես էր եկել Համաշխարհային Տեղեկատվական Տեխնոլոգիաների և Ծառայությունների Ալյանսին (WITSA, www.witsa.org): Առաջարկը քննարկվել է սեպտեմբերի 29-ին Մեքսիկայի Քվադալահարա քաղաքում կայացած WCIT 2014 շրջանակներում (www.wcit2014.org) և որոշվել, որ 2019 թվականին Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Կոնգրեսը (World Congress on Information Technology) կանցկացվի Հայաստանում››,- նշեց Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Կոնգրեսի շնորհիվ Հայաստանը կդիրքավորվի աշխարհի ՏՏ քարտեզի վրա, լայն տարածում կգտնի ‹‹Արտադրված է Հայաստանում›› բրենդը, ինչպես նաև Համաշխարհային ՏՏ կոնգրեսը հնարավորություն կընձեռի հայկական տեխնոլոգիական ընկերություններին ստեղծելու արդյունավետ միջազգային կապեր ու ձեռք բերել նոր գործընկերներ:
WCIT-ը ՏՀՏ ոլորտի ամենահեղինակավոր համաժողովն է, որի հիմնական նպատակն է քննարկել ՏՀՏ ոլորտի հրատապ հարցերը և մարտահրավերները, ցույց տալ իրավական, քաղաքական և տնտեսական գործընթացների ազդեցությունը տեխնոլոգիական բիզնես մոդելի վրա:
Համաշխարհային կոնգրեսին մասնակիցում են ՏՀՏ ընկերությունների ղեկավարներ, ձեռներեցներ և բիզնես լիդերներ, պետական-քաղաքական այրեր, գիտական-ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ և այլ: Համաժողովի ընթացքում կազմակերպվում են B2B հանդիպումներ, անցկացվում է ցուցահանդես, որի ընթացքում յուրաքանչյուր երկիր ներկայացնում է իր երկրի տեխնոլոգիական լուծումները: