Կարծիք

01.10.2014 10:32


Աննա Մովսիսյան.

Աննա Մովսիսյան.

Իշխանությունը կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է։ Դրա վառ ապացույցը երեկվա արտահերթ նիստին չներկայանալն էր։ Դա արհամարհանք է ժողովրդի ու նրան հուզող խնդիրների նկատմամբ, բացի այդ, իշխանության ներկայացուցիչներն այն աստիճանի վստահություն են ցուցաբերում իրենց ուժերի հանդեպ, որ լարված քաղաքատնտեսական պայմաններում իրենց նման շռայլություն են թույլ տալիս։

ՀՀԿ–ի ներկայացուցիչների նման վարքն ավելի է գրգռում քաղաքացիների զայրույթը։ Եթե հանկարծ այդ զայրույթը ժայթքի, ապա երաշխավորել, որ որևէ քաղաքական ուժ կկարողանա այն զսպել, ահագին դժվար կլինի։

Այդ ժամանակ թող իշխանական թևում բողոքներ չհնչեն։

Աննա Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը