Հովիկ Աբրահամյանը չի ուզում Զարուհի Փոստանջյանի՞ հետ շրջագայել, թե՞ Վարդան Խաչատրյանն է իշխանությունների մարդ
Ըստ որոշ լուրերի՝ «Ժառանգություն» կուսակցության շարքերից վերջերս հեռացված Վարդան Խաչատրյանն «իշխանությունների մարդ է», և դա՛ է նաև պատճառը, որ ամիսներ առաջ հենց Վ. Խաչատրյանն է մեկնել Լեհաստան այն դեպքում, երբ ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամության պատգամավորական խմբում «Ժառանգություն» խմբակցությունից ներկայացված է Զարուհի Փոստանջյանը։
-Ես շնորհակալ եմ Վարդան Խաչատրյանից, որ ինձ ազատել է Հովիկ Աբրահամյանի հետ ինչ-որ մի գործուղման ուղևորվելու պարտականությունից,- մեկնաբանելով այս փաստը՝ «7օր»-ին ասել է Զարուհի Փոստանջյանը։ Նա նաև նշել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ինքն է որոշել, որ Զ. Փոստանջյանի փոխարեն իր հետ Լեհաստան գործուղման պետք է մեկնի Վարդան Խաչատրյանը։
-Մենք չենք ցանկանում, որ ԱԺ-ի կողմից գործուղվող պատվիրակությունները ձևավորվեն կամայական մոտեցումների հիման վրա։ Մենք պահանջում ենք, որ դրանք ձևավորվեն այն ցանկերով և այն ցուցակներով, որոնք համաձայնեցված են ԱԺ-ի խումբ-խմբակցությունների հետ, և որոնք հաստատված են ԱԺ-ի նախագահի ստորագրությամբ,-սա էլ հավելել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։
Ինչ վերաբերում է վերջին օրերին «Ժառանգությունում» տեղի ունեցած իրադարձություններին, ապա Ս. Սաֆարյանն ասել է, որ այդ կուսակցությունը չի պառակտվել.
-«Ժառանգություն» կուսակցությունում չկա պառակտում, չկա տրոհում և նմանատիպ այլ երևութներ։

7or.am