Աշխարհ

01.10.2014 10:33


ԱՄՆ–ը և դաշնակիցները հարվածներ են հասցրել իսլամիստների վերահսկողության տակ գտնվող սիրիական գործարաններին

ԱՄՆ–ը և դաշնակիցները հարվածներ են հասցրել իսլամիստների վերահսկողության տակ գտնվող սիրիական գործարաններին

ԱՄՆ ԶՈւ և կոալիցիայի ուժերի ռմբակոծման հետևանքով վնասվել կամ ոչնչացվել է 15-20 նավթամշակող գործարան, որոնք գտնվում էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ Սիրիայում։ Այս մասին հաղորդել է Պենտագոնի մամուլի քարտուղար, փոխծովակալ Ջոն Քիրբին։
«Առաջին գրոհների ժամանակ մենք հարվածներ ենք հասցրել 12 այդպիսի օբյեկտների, սակայն վերջին մի քանի օրվա ընթացքում մենք առաջ ենք շարժվել։ Ես չեմ կարող հստակ ասել՝ քանի նավթամշակող օբյեկտ ենք մենք խոցել։ Բայց մենք կարծում ենք, որ դրանց քանակը տատանվում է 15-20–ի սահմաններում։ Դրանք օբյեկտներ են՝ տեղակայված ամբողջ երկրում»։
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ ԻՊ վերահսկողության տակ գտնվող նավթամշակող գործարաններին հարվածներ հասցնելը նպատակ է ունեցել զրկել նրանց եկամուտներից, որոնք ստանում են այդ գործարաններից։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը