Աշխարհ

01.10.2014 09:49


Կատալոնիայում զանգվածային ցույցեր են

Կատալոնիայում զանգվածային ցույցեր են

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ Կատալոնիայի անկախության կողմնակից տասնյակ հազարավոր քաղաքացիներ երեկվանից փողոց են դուրս եկել՝ ի նշան Իսպանիայի ՍԴ որոշման դեմ բողոքի։ Ըստ դրա՝ նոյեմբերի 9-ին կայանալիք անկախության հանրաքվեն անօրինական է ճանաչվել և չեղարկվել։

Հազարավոր ցուցարարներ հավաքվել են Բարսելոնայի քաղաքապետարանի դիմաց։ Բողոքի գործողություններ են ընթանում նաև Կատալոնիայի այլ քաղաքներում։

Այս խորագրի վերջին նյութերը