Լրահոս

30.09.2014 19:45


«Խորհրդարանական մեծամասնությունն անտարբեր գտնվեց հասարակության հանդեպ»

«Խորհրդարանական մեծամասնությունն անտարբեր գտնվեց հասարակության հանդեպ»

Րոպեներ առաջ կրկին ականատես եղանք, թե ինչպես է Ազգային ժողովի մեծամասնությունը արհամարհանքի մատնում հասարակական պահանջն արտահայտող արտահերթ նիստը: Մեր գործընկերների հետ միասին ստորագրահավաք կազմակերպեցինք և «Շրջանառության հարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագծի քննարկման համար արտահերթ նիստ հրավիրվեց, սակայն այն տապալվեց ՀՀԿ–ի՝ նիստը բոյկոտելու պատճառով:
Այսօրվա արտահերթը նպատակ էր հետապնդում օգնել և օժանդակել հազարավոր մեր հայրենակիցներին, ովքեր ստանում են չնչին եկամուտ, ովքեր այդ եկամուտից հարկեր են վճարում, և ովքեր պատրաստ են հետագայում էլ վճարել պետական բյուջե, սակայն նրանք նոր օրենքով ստիպված կլինեն կանգնել անդունդի եզրին և զրկվել սեփական եկամուտից:
Ցավոք, խորհրդարանական մեծամասնությունը կրկին ապացուցեց, որ կանգնած չէ ժողովրդի կողքին:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր

Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը