Քաղաքական

30.09.2014 19:21


«Հարցի լուծումը միայն Ազատության հրապարակում է». ցուցարարները՝ ՀՀԿ–ի բոյկոտից հետո (տեսանյութ)

«Հարցի լուծումը միայն Ազատության հրապարակում է». ցուցարարները՝ ՀՀԿ–ի բոյկոտից հետո (տեսանյութ)

Ինչպես հայտնել էինք, այսօր՝ 18:30–ին, ԱԺ ոչիշխանական բոլոր խմբակցությունների կողմից հրավիրված արտահերթը, որի ժամանակ պետք է քննարկվեր «Շրջանառության հարկի մասին» նոր օրինագիծը, ՀՀԿ–ն միտումնավոր տապալել է՝ չներկայանալով նիստին։

ՀՀԿ–ի այս պահվածքը վրդովմունք է առաջացրել փոքր ու միջին ձեռնարկատերերի շրջանում, ովքեր երեկոյան ևս բողոքի գործողություն են իրականացրել ԱԺ–ի շենքի մոտ։ Նրանք հայտարարել են, որ իրենց ՀԴՄ-ները կբերեն, կլցնեն ԱԺ դարպասների մոտ և գործադուլ կհայտարարեն։

«Հարցի լուծումը միայն Ազատության հրապարակում է»,–նաև ասել են ցուցարարները՝ պատրաստակամություն հայտնելով մասնակցել հոկտեմբերի 10–ին Ազատության հրապարակում հրավիրված համապետական հանրահավաքին։

Քաղաքական մեծամասնության բոյկոտից հետո խորհրդարանից ցուցարարների մոտ են դուրս եկել ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» և ՕԵԿ խմբակցությունների գրեթե բոլոր պատգամավորները, ովքեր խոստացել են նույն հարցով ամեն օր ստորագրահավաք կազմակերպել և ԱԺ արտահերթ նիստ հրավիրել։

Ցուցարարներն էլ նշել են, որ վաղը ևս բողոքի գործողություն են իրականացնելու ԱԺ–ի մոտ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը