Լրահոս

30.09.2014 18:33


ԱԺ արտահերթ նիստը ՀՀԿ–ն տապալեց

ԱԺ արտահերթ նիստը ՀՀԿ–ն տապալեց

Այսօր՝ 18:30–ին, ԱԺ ոչիշխանական բոլոր խմբակցությունների կողմից հրավիրված արտահերթ նիստը տապալվել է։ ՀՀԿ–ն բոյկոտել է և չի ներկայացել։

Արտահերթ նիստին գրանցվել է ընդամենը 37 պատգամավոր, և քվորումի բացակայության պատճառով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նիստը երկարաձգել է երեք ժամով։ Սակայն ակնհայտ է, որ այդ ընթացքում ևս ՀՀԿ–ականները չեն ներկայանա, ու քվորումի համար անհրաժեշտ 66 պատգամավորի գրանցումը չի ապահովվի։

Հիշեցնենք, որ արտահերթ այս նիստում ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի, «Ժառանգության» և ՕԵԿ–ի առաջարկով պետք է քննարկվեր «Շրջանառության հարկի մասին» նոր օրինագիծը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը