Վահան Բաբայան. «Անտարբեր լինելով հանդերձ՝ փորձում են խոչընդոտել դրական փոփոխությունները» (տեսանյութ)
Այսօր ՀՀ ԱԺ–ում ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում ոչիշխանական ուժերի «եռյակը» նախաձեռնել է համազգային հանրահավաք։ Պատգամավորը հիշեցրել է նաև մարզային հանրահավաքների մասին, որտեղ քննարկվում են այն 12 կետերը և սահմանադրական փոփոխությունների հարցերը, որոնք այսօր հուզում են ողջ հասարակությանը։
–Դուք նաև տեսնում եք, որ ամբողջ իշխանական լծակները, վարչական ռեսուրսները կիրառվում են այդ մարդկանց հանրահավաքները խոչընդոտելու ուղղությամբ։
Պատգամավորի խոսքերով՝ դա «բնական է, քանզի իշխանությունը պետք է ամեն ինչ անի՝ ցույց տալու համար, որ նման խնդիր չկա»։
–Դա իշխանության խնդիրն է, բայց ես ուզում եմ կոչս ուղղել այն քաղաքացիներին, ովքեր այսօր դիտում են, լսում են, հետևում են և կարդում են մեզ։ Մեր հիմնական թշնամին անտարբերությունն է, մեր հիմնական թշնամին կանգնած է մեր կողքին, որովհետև այն անտարբեր մարդիկ, ովքեր չեն իմանում՝ ինչ է, ոնց է, ինչպես պետք է անել, իրենք չեն էլ մասնակցում այս ամենին, բայց շատ մարդիկ, անտարբեր լինելով հանդերձ, փորձում են խոչընդոտել դրական փոփոխությունները, դրական պրոցեսները, որոնք իր հետ բերում է «եռյակը»՝ այն առողջ քաղաքական ուժը, որը կարող է իրականում փոխել Հայաստանի իրավիճակը», – ասել է Բաբայանը։
ԲՀԿ պատգամավորն օրինակ է բերել տոնավաճառների աշխատակիցների հետ կապված երեկվա դեպքերը՝ նշելով, որ տհաճ է, երբ մարդկանց տանում են ոստիկանության բաժանմունք և ճշտումներ անում.
«Եթե մենք ապրում ենք 37 թվականում, ապա դրա մասին պետք է պարզ խոսել, եթե մենք ապրում ենք ժողովրդավար պետությունում, ապա ինչո՞ւ են նման բաներ տեղի ունենում»։
Պատգամավորը կոչ է արել իշխանությանը ռեպրեսիաներ չիրականացնել քաղաքացիների սահմանադրական իրավունքների դեմ, իսկ քաղաքացիներին՝ մասնակցել հոկտեմբերի 10-ի հանրահավաքին։