Լրահոս

30.09.2014 18:15


ՀՀԿ–ն չի մասնակցի ոչիշխանական ուժերի հրավիրած արտահերթին

ՀՀԿ–ն չի մասնակցի ոչիշխանական ուժերի հրավիրած արտահերթին

Ինչպես տեղեկացրել էինք, ԱԺ ոչիշխանական բոլոր խմբակցություններն այսօր՝ 18:30–ին, արտահերթ նիստ են հրավիրել՝ քննարկելու «Շրջանառության հարկի մասին» նոր օրինագիծը: ՀՀԿ–ն, սակայն, պատրաստվում է բոյկոտել այն։

–Պատճառն ավելի խոր և տրամաբանված ձևով հարցի լուծումն է։ Կառավարությունն իր կարծիքը կներկայացնի առաջիկայում,–«7օր»–ին ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գ. Մելիքյանը։

Նա հավելել է, որ թեև օրենքը վաղվանից ուժի մեջ է մտնում, բայց ինչ փոփոխություն անհրաժեշտ լինի, Կառավարությունը կներկայացնի ԱԺ, և ՀՀԿ–ն կողմ կքվեարկի։

Նշենք, որ այս պահին ևս ԱԺ–ի մոտ բողոքի գործողություն են իրականացնում փոքր ու միջին ձեռնարկատերերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը