Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովը Շիրակի մարզում
Շիրակի մարզն ասյօր հյուրընկալել էր Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկի շրջանի պատվիրակությանը, որը գլխավորում էր Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովը: Այցի վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել այս տարվա մայիսին, երբ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը մայիսի 28-ից 30-ը՝ Ուլյանովսկում Հայաստանի օրերի միջոցառման շրջանակներում, կառավարության պատվիրակության հետ գտնվել է նույն շրջանում:
Ռուսական պատվիրակության կազմը բավականին ընդգրկուն էր. նրա մեջ ներառված էին Ուլյանովսկի շրջանի տնտեսական, քաղաքական, քաղ.ավիացիոն, կրթական և մշակութային ոլորտների ներկայացուցիչներ:
Նահանգապետ Ս. Մորոզովն իր ողջույնի խոսքում նշեց, որ այս այցի շրջանակներում ինքը բազմաթիվ հանդիպումներ է ունենալու տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ. «Ես Հայաստանում պատրաստվում եմ հանդիպումներ ունենալ ՀՀ նախագահի, կառավարության ղեկավարի և մի շարք այլ գերատեսչությունների ղեկավարների հետ։ Նախատեսված են հանդիպումներ նաև բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ: Այցի հիմնական նպատակը փոխշահավետ համագործակցության հաստատումն է Ուլյանովսկի շրջանի և Շիրակի մարզի միջև: Մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել Շիրակի մարզի նախակրթարաններին, դպրոցներին, որոնցից կօգտվեն նաև Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաների զինծառայողների երեխաները»,- իր ողջույնի խոսքում ասել է Ս. Մորոզովը:
Նահանգապետը հույս հայտնեց, որ իրենք փոխշահավետ համագործակցության եզրեր կգտնեն. «Այցի ավարտին մենք կստորագրենք «Բարեկամության և համագործակցության» վերաբերյալ պայմանագիր, որը կխորացնի համագործակցությունը Ուլյանովսկի շրջանի և Շիրակի մարզի միջև: Ես նաև հույս ունեմ, որ այս այցից հետո Գյումրիում ամեն տարի կկամզկերպվեն Ուլյանովսկի օրերի միջոցառումներ»:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի