ԵՄ–ն առաջիկա հինգ տարիների ընթացքում չի ընդլայնվելու
ԵՄ հետագա ընդլայնում առաջիկա հինգ տարիների ընթացքում չի նախատեսվում։ Այս մասին հայտարարել է 2014-2019թթ. Եվրահանձնաժողովի եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի պաշտոնի թեկնածու Յոհաննես Հանը (Ավստրիա)։
«Պետք է ռեալիստ լինել. այս ընթացքում ԵՄ գործընկերներից և ոչ ոք պատրաստ չէ ԵՄ անդամակցության»,–ասել է նա՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի լսումներում։ Եվրախորհրդարանի բոլոր եվրահանձնակատարների թեկնածուների հարցով որոշումները պետք է հայտնի դառնան մինչև հոկտեմբերի 9-ը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։