Լրահոս

30.09.2014 14:36


Հյուսիսային Կորեայի առաջնորդը վիրահատվել է

Հյուսիսային Կորեայի առաջնորդը վիրահատվել է

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այս ամիս երկու ծնկների վիրահատություն է տարել և հիմա գտնվում է հոսպիտալում։ Ինչպես նշում է սեուլյան «Չոսոն իլբո»–ն, նա վնասել է ծնկները հունիսին տեսչական այցելություններից մեկի ընթացքում, սակայն երկար ժամանակ ուշադրություն չի դարձրել վնասվածքին։

Թերթի տվյալներով՝ Կիմ Չեն Ընն անցնում է վերականգնողական կուրս կուսակցության բարձրաստիճան գործիչների համար նախատեսված հոսպիտալում։ Հյուսիսային Կորեայի առաջնորդը սեպտեմբերի 3-ից չի հայտնվել հանրության մեջ։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը