Լրահոս

30.09.2014 14:07


Պերճուհի Կաժոյան. «Այս տարի բռնության զոհ դարձածների թիվը եռապատկվել է»

Պերճուհի Կաժոյան. «Այս տարի բռնության զոհ դարձածների թիվը եռապատկվել է»

Այսօրվա ասուլիսին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ Պերճուհի Կաժոյանը նշել է, որ տարվա կտրվածքով ընտանեկան բռնության ենթարկվածների թիվը եռապատկվել է։ Նախորդ տարվա համեմատ՝ գրանցվել է բռնության ենթարկվածների 580 դեպք, իսկ այս տարվա 9 ամիսների կտրվածքով՝ 1501, բռնության հետևանքով մահացած կանանց թիվը նախորդ տարվա կտրվածքով 7 է, այս տարի՝ 9–ը։

Կոալիցիայի անդամը շեշտել է, որ շատ հաճախ կանայք ամոթից կամ ընտանիքը պահպանելու պատճառով չեն դիմում ոստիկանություն, կամ դիմում են հասարակական կազմակերպություններին։

Կոալիցիայի մեկ այլ անդամ Նվարդ Մարգարյանն էլ կարևորել է «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքի անհրաժեշտությունը՝ հավելելով. «Ամբողջովին չենք կարող կանխարգելել ընտանեկան բռնությունները, սակայն կարող ենք նվազեցնել»։

Արման Ղարիբյանն էլ, որը նույնպես հանդիսանում է կոալիցիայի անդամ, նշել է, որ հոկտեմբերի 1–ին պատրաստվում են շրջիկ ակցիաներ անցկացնել մայրաքաղաքի համայնքներում, որին կհաջորդի մոմավառություն Կարապի լճի մոտ՝ նվիրված բռնության ենթարկված զոհերի հիշատակին։ Ղարիբյանը նշել է ևս մեկ միջոցառման մասին. «Հոկտեմբերի 2–ին՝ ժամը 10–ից, հավաքվելու ենք Կառավարության շենքի դիմաց՝ կոչ անելով Կառավարությանը՝ ընդունելու օրենքը»։

Այս խորագրի վերջին նյութերը