Այն, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չի կարողանում պատշաճ կերպով վարել նիստերը, ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Այսօր ևս բացառություն չի եղել։
Նախ՝ նա մոռացել է միացնել իր խոսափողը, հետո էլ «վարման կարգիվերաբերյալ» ձայնի իրավունք տալիս շփոթվել է՝ ցանկանալով ասել՝ «մարման կարգի վերաբերյալ»։
Այնուհետև Գալուստ Սահակյանը մոռացել է քվեարկության դնել նախորդ օրը քննարկված օրինագծերից մեկը։ Միայն քարտուղարության զգուշացումից հետո է սխալն ուղղել։
Իսկ ԱԺ ՀՀԿ–ական պատգամավորներից նաև Մարգարիտ Եսայանի օրինագիծը ներկայացնելիս նրան Մարքրիտ է անվանել։ Սա ՀՀԿ–ականների ծիծաղն է առաջացրել, ինչը ոչ միայն դուր չի եկել Գալուստ Սահակյանին, այլև նա չի էլ հասկացել, թե իր գործընկերներն ինչի վրա են ծիծաղում։
–Ակտիվությունը դադարեցրե՛ք։ Ես տեսնում եմ, որ խորհրդարանական բոլոր ուժերը մեկ քվեարկությանը կողմ էին, բայց սա նախադեպ է ոչ թե խանգարելու, այլ ուրախանալու և զուսպ նստելու,–Գալուստ Սահակյանի այս դիտարկումն է՛լ ավելի է զվարճացրել ՀՀԿ–ականներին, ովքեր չեն կարողացել զսպել իրենց ծիծաղը և քթի տակ փռթկացել են։
Գալուստի «Մարքրիտը» (տեսանյութ)
Այն, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չի կարողանում պատշաճ կերպով վարել նիստերը, ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Այսօր ևս բացառություն չի եղել։
Նախ՝ նա մոռացել է միացնել իր խոսափողը, հետո էլ «վարման կարգի վերաբերյալ» ձայնի իրավունք տալիս շփոթվել է՝ ցանկանալով ասել՝ «մարման կարգի վերաբերյալ»։
Այնուհետև Գալուստ Սահակյանը մոռացել է քվեարկության դնել նախորդ օրը քննարկված օրինագծերից մեկը։ Միայն քարտուղարության զգուշացումից հետո է սխալն ուղղել։
Իսկ ԱԺ ՀՀԿ–ական պատգամավորներից նաև Մարգարիտ Եսայանի օրինագիծը ներկայացնելիս նրան Մարքրիտ է անվանել։ Սա ՀՀԿ–ականների ծիծաղն է առաջացրել, ինչը ոչ միայն դուր չի եկել Գալուստ Սահակյանին, այլև նա չի էլ հասկացել, թե իր գործընկերներն ինչի վրա են ծիծաղում։
–Ակտիվությունը դադարեցրե՛ք։ Ես տեսնում եմ, որ խորհրդարանական բոլոր ուժերը մեկ քվեարկությանը կողմ էին, բայց սա նախադեպ է ոչ թե խանգարելու, այլ ուրախանալու և զուսպ նստելու,–Գալուստ Սահակյանի այս դիտարկումն է՛լ ավելի է զվարճացրել ՀՀԿ–ականներին, ովքեր չեն կարողացել զսպել իրենց ծիծաղը և քթի տակ փռթկացել են։
Այս և այլ մանրամասները՝ տեսանյութում։
7or.am