Ի՞նչն է ավելի կարևոր փոխնախարարի համար՝ արժանավել կյա՞նքը, թե՞ սահմանադրական փոփոխությունները
Այսօրվա ասուլիսին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արա Պետրոսյանը, խոսելով սոցիալական ոլորտից, նշել է, որ աղքատությունը շարունակում է մնալ ոլորտի առաջնահերթություններից մեկը. «Մեր երկրի սոցիալ–տնտեսական զարգացման և քաղաքականության հիմնական ուղղությունն աղքատության հաղթահարումն է։ Եթե հիշում եք, 1999թ. մեր երկրում աղքատությունը կազմում էր 56.5 %։ Դրանից հետո այս հետևողական քաղաքականության հետևանքով 2008 թվականին այն արդեն հասել էր 23.7-24 %–ի սահմաններին»,–հավելելով, որ հաջորդ տարի աղքատությունն առնվազն 10 կետով աճեց։
«Թիվ մեկ խնդիրը մեզ համար այսօր աղքատությունն է և աղքատության հաղթահարումը», – ասել է նա։ Ինչ վերաբերում է երիտասարդների գործազրկությանը, Արա Պետրոսյանը նշել է, որ այն հասել է 23-24 %-ի, ինչը շատ վատ ցուցանիշ է։
Խոսելով աշխատավարձերի մակարդակից՝ նախարարի տեղակալը նշել է, որ 2014 թվականին պետական աշխատավարձերի զգալի բարձրացում տեղի ունեցավ, որն, ըստ նրա, տալիս է իր դրական արդյունքները. «Պետական համակարգը ոչ պետականից մրցակցությունում գտնվում էր ոչ նպաստավոր դիրքերում»։
Դա, բանախոսի կարծիքով, պետական ոլորտից մասնագետների արտահոսքն էր խթանում, որի հետևանքով պետական ոլորտի կարևոր հաստիքները չէին կարողանում համալրվել որակյալ կադրերով։
«Բնականաբար, ցածր աշխատավարձով որակյալ պետական ծառայություն մատուցել այնքան էլ իրատեսական չէ», – ասել է Պետրոսյանը՝ հավելելով, որ թեև աշխատավարձերի բարձրացումը պետական և մի շարք այլ ոլորտներում որոշակիորեն շտկել է իրավիճակը, սակայն «նվազագույն աշխատավարձի շուրջ ձևավորված այդ մակարդակը դեռևս ամբողջությամբ չի ապահովում ոչ միայն ընտանիքի, այլև անձի բավարար կենսապայմանները, կենսամակարդակը»։
«7օր»–ի հարցին էլ՝ ասենք, միջինը 60 հազար դրամ ստացող ուսուցչի համար ի՞նչն է կարևոր՝ արժանավայել աշխատավա՞րձը, թե սահմանադրական փոփոխությունները, փոխնախարարը սկզբից հարցին հարցով է պատասխանել. «Նախ՝ էդ 60 հազարը ինչո՞ւ եք քչացնում, գոնե ինչ կա՝ այդ ասեք...»։
Լրագրողի փաստարկին, որ նվազագույն աշխատավարձը (պահումներով) 45 հազար է կազմում, իսկ միջինացված՝ 60, փոխնախարարը փոքր–ինչ վրդովված պատասխանել է. «50 հազար է մինիմալ աշխատավարձը։ Կրթության համակարգում էլ, որքան ես գիտեմ, 90 հազար է մեկ դրույքաչափը... եթե ուսուցիչ կա, որին այդ աշխատավարձը պետք չի, նա բարեկեցիկ ընտանիքում է, ասում է՝ ինձ մի չորս ժամ, վեց ժամ կես դրույք աշխատավարձ տվեք, գամ–գնամ...», – ասել է, ինչպես պարզվեց, նախկինում մանկավարժ աշխատած նախարարի տեղակալը։
Երբ լրագրողը պնդել է, որ փոխնախարարն, այնուամենայնիվ, հարցին պատասխանի, վերջինն ասել է. «Ինչը որ ես ներկայացնում եմ, մի՛... Ասացի ես՝ մեզ մոտ ցավալիորեն դեռևս նվազագույն աշխատավարձը... հա, այդ ցածր աշխատավարձերը կան։ Եվ կա աշխատող–աղքատ երևույթը։ Դա աշխարհի ամենավատ երևույթն է...», – շարունակում էր Արա Պետրոսյանը՝ այդպես էլ խուսանավելով հարցից։ Նա նաև հարցադրել է՝ սահմանադրական փոփոխություններն ի՞նչ կապ ունեն դրա հետ, որին ի պատասխան՝ մեր թղթակիցը հիշեցրել է իշխանության կողմից շրջանառվող այն թեզը, որ երկրի զարգացմանը խոչընդոտում է Սահմանադրությունը։
Մեկ այլ լրագրողի հարցին՝ որքանո՞վ կօգնի Սահմանադրության փոփոխությունն աղքատության աճի նվազմանը, Արա պետրոսյանը պատասխանել է. «Ժողովո՛ւրդ, ինչո՞ւ եք տենց հարցեր տալիս։ Եթե լավ աշխատենք, Սահմանադրություն, և՛ փոփոխություններ, և՛ չփոփոխություններ... մենք կառավարման մոդելն ենք ուզում փոխել։ Եթե ստեղծված է մասնագիտական հանձնաժողով, և այդպիսի գործընթաց է գնում, մասնագետները գուցե գտել են, որ մեր երկրի կառավարման համար ավելի, չգիտեմ, ընդունելի է այդ տարբերակը...», – եզրափակել է բանախոսը՝ այդպես էլ չտալով հստակ պատասխան։

7or.am