Քաղաքական

30.09.2014 12:21


«Իշխանությունը ոչ մի հարցում մեզ ընդառաջ չի գալիս». ձեռնարկատերերը կրկին ԱԺ–ի մոտ են (լուսանկար, տեսանյութ)

«Իշխանությունը ոչ մի հարցում մեզ ընդառաջ չի գալիս». ձեռնարկատերերը կրկին ԱԺ–ի մոտ են (լուսանկար, տեսանյութ)

Ինչպես հայտնել էինք, այսօր ևս փոքր ու միջին ձեռնարկատերերը բողոքի գործողություն են իրականացնում խորհրդարանի դիմաց։ Նրանք պնդում են, որ անհնար է աշխատել «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված նոր փոփոխությունների պայմաններում։

–Ընդամենը մի կտոր հացի խնդիր է. մենք մանր, շատ մանր բիզնեսի ներկայացուցիչներ ենք։ Հնարավոր չի՝ ամեն թղթի հետևից ընկնենք. դա լրիվ աբսուրդ է մեզ համար, մենք ուզում ենք մի կտոր հացի փող աշխատել, ոչ թե ընկնել թղթաբանության հետևից։ Իրենց թվում է, թե խոշորներին անպայման մեր միջոցով պետք է բերեն հարկային դաշտ,–«7օր»–ին ասել են առևտրականները։

Նրանք նաև նշել են, որ եթե իրենց հարցին լուծում չտրվի, ապա անպայման մասնակցելու են հոկտեմբերի 10–ին Ազատության հրապարակում ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» հրավիրած համապետական հանրահավաքին։

–Իշխանությունը ոչ մի հարցում մեզ ընդառաջ չի գալիս. մենք անորոշության մեջ ենք,–նշել են նրանք։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը