Այսօր «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետ կապված՝ ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի
ԱԺ ոչիշխանական խմբակցություններն այս պահին շարունակում են «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցով արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքը։ Անհրաժեշտ է 44 ստորագրություն, և ինչպես ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն է հայտնել, ամենայն հավանականությամբ, այսօր՝ 18:30–ին, արտահերթը կհրավիրվի։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ–ի մոտ փոքր ու միջին ձեռնարկատերերի բողոքի գործողության ժամանակ ԲՀԿ և ՀԱԿ պատգամավորները խոստացել էին«Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն առաջարկել, որով շրջանառության հարկը 3.5%–ի դեպքում կլինի առանց փաստաթղթի, իսկ 1%–ի դեպքում՝ փաստաթղթով, ՓՄՁ–ների ներկայացուցիչներն էլ կամավորության սկզբունքով կընտրեն, թե որ հարկատեսակն են նախընտրում։ Առաջարկվելու է նաև նվազագույն տարեկան շրջանառության շեմը 58,35 միլիոնից բարձրացնել մինչև 120 միլիոն դրամ։
Այսօր «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետ կապված՝ ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի
ԱԺ ոչիշխանական խմբակցություններն այս պահին շարունակում են «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցով արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքը։ Անհրաժեշտ է 44 ստորագրություն, և ինչպես ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն է հայտնել, ամենայն հավանականությամբ, այսօր՝ 18:30–ին, արտահերթը կհրավիրվի։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ–ի մոտ փոքր ու միջին ձեռնարկատերերի բողոքի գործողության ժամանակ ԲՀԿ և ՀԱԿ պատգամավորները խոստացել էին «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն առաջարկել, որով շրջանառության հարկը 3.5%–ի դեպքում կլինի առանց փաստաթղթի, իսկ 1%–ի դեպքում՝ փաստաթղթով, ՓՄՁ–ների ներկայացուցիչներն էլ կամավորության սկզբունքով կընտրեն, թե որ հարկատեսակն են նախընտրում։ Առաջարկվելու է նաև նվազագույն տարեկան շրջանառության շեմը 58,35 միլիոնից բարձրացնել մինչև 120 միլիոն դրամ։
7or.am